peoplepill id: garnik-shakhkyan
GS
5 views today
6 views this week
Garnik Shakhkyan
Architect

Garnik Shakhkyan

The basics

Quick Facts

Intro
Architect
Work field
Gender
Male
Age
87 years
The details (from wikipedia)

Biography

Գառնիկ Սմբատի Շախկյան (1937, ապրիլի 22, Շնող, Լոռու մարզ), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, (2012)։

Կենսագրություն

1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ ճարտարապետություն մասնագիտության գծով։ 1987 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1992 թվականին սովորել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1961-1967 թթ. եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, 1967-1978 թթ.` Հայկոմուննախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ, ճարտարաշինական բաժնի վարիչ։ 1978 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ Հեղինակ է 15 գրքի, 250-ից ավելի հոդվածների։
Հեղինակ է հետևյալ ճարտարապետական կառույցների`

  • Գրողների ստեղծագործական տունը Ծաղկաձորում, 1976
  • Հյուրանոցներ Արմավիր (1974), Մարտունի (1980) քաղաքներում
  • Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքը, 1975
  • Մանկական ճամբար Ծաղկաձորում, 1977
  • Նեղուցի մատուռ, 2006
  • Հուշակառույցներ Ալավերդի քաղաքում, Շնող (1980), Լճկաձոր (1986) գյուղերում
  • Բնակելի տներ, կոմունալ օբյեկտներ ՀՀ տարբեր շրջաններում

    Անդամակցություն

    • ՀՀ Լեզվի գերագույն խորհրդի անդամ ճարտարապետության գծով
    • ՀՀ Պետական մրցանակների ճարտարապետության հանձնախմբի անդամ
    • ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի խորհրդի անդամ
    • Հայաստանի ճարտարապետների միության անդամ
    • Հայաստանի գրողների միության անդամ, 2007
    • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
    • ԵՐՃՇՊՀ-ի ճարտարապետական ֆակուլտետի և մասնագիտական խորհուրդների անդամ
    • Ճարտարապետական գծով դոկտորական ատենախոսությունների մասնագիտական խորհրդի անդամ

      Գործունեություն

      Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերին, Լոռու ճարտարապետական դպրոցին («Օձունի եկեղեցին», 1983, «Լոռի. պատմության քարակերտ էջերը», 1986)։ Մասնավորապես հիմնավորել է 8-9-րդ դդ. Հայաստանում շինարարական գործունեության ընթացքը, շրջանառության մեջ դրել մինչ այդ անհայտ կամ սակավ հայտնի հուշարձաններ և շինարարական իրողություններ։

      Պարգևներ

      • Սոֆիայի «Բիենալե-91»-ի դափնեկիր
      • Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2012)

        Երկեր

        • Օձունի եկեղեցին, Ե., 1983
        • Լոռիի պատմության քարակերտ էջերը, Ե., 1986
        • Խորհրդային Հայաստանի ճարտարապետական հուշարձանները (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Ե., 1999
        • Կայծոն-Շնող հայրենագիտարան, Ե., 1999
        • Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ, Ե., 2001
        • Հայ ժողովրդի ճարտարապետական-շինարարական գործունեությունը 7-9-րդ դարերում, Ե., 2004
        • Պատկերազարդ կենսագրական հայրենագիտարան, Ե., 2004
        • Հովհաննես Թումանյան, Հայրենագիտական համանվագներ, Ե., 2005
        • Ոգի, գույն, կերպար, Եր., 2009
        • Թումանյանի ընտանեկան աշխարհը, Եր., 2011

          Ծանոթագրություններ

          The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
          Lists
          Garnik Shakhkyan is in following lists
          comments so far.
          Comments
          From our partners
          Sponsored
          Garnik Shakhkyan
          arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes