Gagik Beglaryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գագիկ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Գագիկ Արտաշեսի Բեգլարյան (դեկտեմբերի 22, 1946(1946-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1997)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1999)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։
ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Արտաշես Բեգլարյանի որդին։
Կենսագրություն
1970 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1973-1993 թվականներին աշխատել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ-ում, 1992 թվականից՝ փոխտնօրեն։ 1993-1995 թվականներին եղել է Երևանի № 2 կլինիկայի ծննդատան գլխավոր բժիշկ, 1993-1996 թվականներին Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, 1995 թվականին եղել է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոնի տնօրեն, 2000 թվականից՝ միաժամանակ՝ ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, 1995-1997 թվականներին եղել է ԵՊԲՀ պրոռեկտոր, 1997-1999 թվականներին եղել է ՀՀ առողջապահության փոխնախարար։ 1999 թվականից ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի անդամ, 2001 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիաների անդամ, 2001 թվականից՝ ՀՀ գինեկոլոգների, ներզատաբանների ընկերակցության պատվավոր անդամ։ 2000 թվականից ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է:
Աշխատանքները վերաբերում են կանանց սեռական խանգարումների, արգանդի լորձաթաղանթի և պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերին։
Պարգևներ և կոչումներ
- ԽՍՀՄ Առողջապահության գերազանցիկ, 1976
- Հայկական ԽՍՀ Երիտասարդ գիտնականների խորհրդի պատվոգիր, 1979
- Անդրկովկասի հանրապետությունների Երիտասարդ գիտնականների խորհրդի առաջին կոնֆերանսի պատվոգիր, 1982
- Հայաստանի Առողջապահության նախարարության Գիտաբժշկական խորհրդի պատվոգիր, 1991
- Մխիթար Հերացու անվան ոսկե շքանշան, 2000
- Լոմոնոսովի անվան ոսկե շքանշան, 2002
- ՀՀ ազգային ժողովի պատվոգիր, 2005
- Պետրոս Մեծի անվան շքանշան, 2005
- Վիրխովի անվան արծաթե շքանշան, 2007
- Գիտության և պրակտիկայի ոսկե խաչ, 2007
- Սոֆի Տախալովի աստղ, 2007
- Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կարգի շքանշան և ոսկե մեդալ, 2010
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)
Երկեր
- «Урогенитальная инфекция», Е., 2000:
- «О некоторых актуальных вопросах акушерства и гинекологии», Е., 2003 (համահեղինակ)։
- Сравнительная оценка различных инструментальных методов диагностики патологических состояний эндометрия: Дис. канд.мед.наук / Бегларян Гагик Арташесович.-М.,1981.-176 с.:ил-Библиогр.:с.148-176
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Գագիկ Արտաշեսի Բեգլարյան
- ↑ Գ. Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ