G. M. Frank
Quick Facts
Biography
Գլեբ Ֆրանկ (ռուս.՝ Глеб Михайлович Франк; մայիսի 24, 1904, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ) խորհրդային կենսաֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966-ից), ԲԳԱ թղթակից անդամ (1945)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Մաթեմատիկոս Միխայիլ Ֆրանկի որդին, ֆիզիկս Իլյա Ֆրանկի եղբայրը, ավարտել է Ղրիմի համալսարանը (1925)։
Գլեբ Ֆրանկի գործուն մասնակցությամբ են ստեղծվել ՍՍՀՄ ԲԳԱ կենսաֆիզիկայի (1948) և ՍՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի ինստիտուտները (1952), որոնց տնօրենն է եղել համապատասխանաբար 1948–51-ին և 1957-ից։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթման կենսաբանական ազդեցությանը, մկանային կծկման և նյարդային դրդման կենսաֆիզիկային։
Մասնակցել է սովետական առաջին էլեկտրոնային մանրադիտակի ստեղծմանը։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել կենսաբանական ֆիզիկայի ոլորտում վերաբերող համալիր հետազոտությունների կոորդինացիոն կենտրոնը: Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից կենդանի բջջի ուսումնասիրման միջազգային կազմակերպության փոխպրեզիդենտ (1961 թվականից)։ Կենսաֆիզիկոսների միջազգային կազմակերպության խորհրդի ա՚նդամ (1961 թվականից), Աստղագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, մի շարք երկրների ԳԱ պատվավոր անդամ։
Ստացել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1949, 1951, 1978, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով։
Մահացել է Մոսկվայում 1976 թվականին, թաղված է Պուշչինոյում, ՌԴ ԳԱ թեորետիկ և փորձարարական կենսաֆիզիկայի համալսարանի մուտքից ոչ հեռու:
Ծանոթագրություններ
- ↑ Франк Глеб Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
- ↑ Биография
Արտաքին հղումներ
- Иваницкий Г. Р. Время расставляет акценты… К 100-летию со дня рождения академика Г. М. Франка // Вестник Российской академии наук, 2004, № 4, էջ 342
Չափորոշչային վերահսկողություն | ISNI: 0000 0001 1878 8236 · LCCN: n80131411 · NKC: nlk20030130973 · NTA: 11725553X · VIAF: 84847276 · FAST: 1729285 |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | ISNI: 0000 0001 1878 8236 · LCCN: n80131411 · NKC: nlk20030130973 · NTA: 11725553X · VIAF: 84847276 · FAST: 1729285 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 697)։ |