Felix Vardanyan
Quick Facts
Biography
Ֆելիքս Ենոքի Վարդանյան (1936, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, մանկավարժ, հասարակական գործիչ: Բժշկագիտության դոկտոր, հոգեբուժության պրոֆեսոր:
Կենսագրություն
Ֆելիքս Վարդանյանը ծնվել է 1936 թվականին Մոսկվայում: 1961 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, այնուհետև աշխատել է պրակտիկ առողջապահության ոլորտում: 1966-1973 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեբուժության ինստիտուտում որպես կլինիկական բաժանմունքի վարիչ: 1970 թվականին Մոսկվայի Վ. Սերբսկու անվան դատական հոգեբուժության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Թերապևտիկական պաթոմորֆոզը պատանեկան չարորակ ընթացող շիզոֆրենիայի կլինիկայում» թեմայով և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1973-1980 թվականներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շտաբ-բնակարանում՝ ղեկավարելով նյարդա-կենսաբանության և հոգե-դեղաբանության ծրագրերը: 1980 թվականից աշխատում է Հետբուհական կրթության ռուսական բժշկական ակադեմիայում՝ որպես միջազգային առողջաահության ամբիոնի վարիչ և պրոռեկտոր: Հանդիսանում է ԱՀԿ շտաբ-բնակարանի խորհրդականը, Եվրոպական խորհրդի Առողջապահության եվրոպական կոմիտեի ղեկավարության անդամ, արտասահմանյան ակադեմիաների պատվավոր անդամ:
Հեղինակ է շուրջ 200 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 7 մենագրության:
Գիտական գործունեություն
Գիտական գործունեությունը նվիրված է հոգեկան խանգարումնեի վրա հոգե-դեղաբանական միացությունների ազդեցության և նրանց կենսաբանական կորելատների, հիմնական հոգեկան հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման հարցերի ուսումնասիրությանը, աշխարհի տարբեր շրջաններում հոգեկան հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը, ինչպես նաև միջազգային առողջապահության և առողջապահության կազմակերպիչների պատրաստման ժամանակակից խնդիրներին:
Գրականություն
- Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998 - ISBN 99930-1-001-7.
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002: