Evgeny Zakharovich Barsukov
Quick Facts
Biography
Եվգենի Բարսուկով (ռուս.՝ Евгений Захарович Барсуков, մարտի 28, 1866(1866-03-28), Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1957(1957-01-21), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ռուս և խորհրդայինզորապետ, գիտնական, հրետանու գեներալ-մայոր (1944 թ.), ռազմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ակադեմիայի հրետանային գիտության իսկական անդամ:
Կենսագրություն
Ընդհանուր կրթությունը ստացել է Օրլովի Բախտինի կադետական կորպուսում: 1885 թվականին ավարտել է Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը և որպես կրտսեր սպա գործուղվել 25-րդ հրետանային բրիգադա: 1888 թվականին ստանում է պորուչիկի, 1895 թվականին` շտաբս-կապիտանի կոչում: Նույն թվականին ավարտում է Գլխավոր Շտաբի Նիկոլաևյան ակադեմիան: 1898 թվականին կապիտան Բարսուկովը դասավանդում էր Տվերի հեծելազորային ուսումնարանում: 1899 թվականից ծառայում էր Գլխավոր հրետանային վարչությունում: 1905 թվականից եղել է փոխգնդապետ, գերազանց ծառայության համար 1908 թվականին ստացել է գնդապետի կոչում: 1910-1915 թվականներին եղել է հրետանու գեներալ- հրահանգչին կից գործերի կառավարիչ, ԳՀՎ-ի Հրետանային կոմիտեի անդամ, Գլխավոր Շտաբի Գլխավոր վարչությանը կիցբանակի վերակազմավորման և հրետանային կանոնադրության մշակման հանձնաժողովի անդամ: Միաժամանակ դասավանդել է Սպայական հրետանային դպրոցում:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Գերագույն Գլխավոր հրամանատարի ռազմակայանին կիցհրետանու գեներալ-հրահանգչի դաշտային վարչության պետ, հատուկ նշանակության ծանր հրետանու կազմակերպման հաձնաժողովի նախագահ գեներալ-մայորի աստիճանով: 1917 թվականի հեղափոխությունից հետո անցել է խորհրդային իշխանության կողմը: 1918 թվականի ապրիլից եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի, Արևմտյան տեղամասի ջոկատների հրապատվարի հրետանու հրահանգիչ, սեպտեմբերից` Արևմտյան տեղամասի ջոկատների հրապատվարի հրետանու Լուծարային հանձնաժողովի նախագահ և Պաշտպանության Արևմտյան շրջանի պաշտպանության ռազմական ղեկավարի տեղակալ, հոկտեմբերից` Արևմտյան բանակի հրամանատարի օգնական, 1918 թվականի դեկտեմբերից մինչև1919 թվականի հոկտեմբեր` Արևմտյան օկրուգի ռազմական ղեկավար: 1924 թվականի հոկտեմբերից եղել է Ռազմա-պատմական բաժնի հատուկ հանձնարարությունների գծով հրահանգիչ, որը 1925 թվականի փետրվարից վերանվանվում է Պատերազմի փորձի ուսումնասիրության և օգտագործման վարչության,իսկ 1926 թվականի հուլիսից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Շտաբի Գիտա-կանոնադրական բաժին:
1932 թվականի մայիսից եղել էԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Շտաբի ենթակայության ներքո, 1934 թվականի հուլիսի 22-ից ազատվել է ծառայությունից:
1944 թվականի սեպտեմբերից հրետանու պաշտոնաթող գեներալ- մայոր էր:Թաղված է Ռիգայում, Ռայնիսի գերեզմանատանը:
Պարգևներ
ԽՍՀՄ
- Լենինի շքանշան
- Կարմիր Դրոշի շքանշան
- Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (5.12.1944 թ.)
- Ստալինյան մրցանակ (1942 թ.)
Ռուսական կայսրություն
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1904 թ.)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906 թ.)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912 թ.)
Երկեր
- Подготовка России к мировой войне в артиллерийском отношении. M., 1926;
- Русская артиллерия в мировую войну. Т. 1-2. М., 1938-40;
- Артиллерия русской армии (1900-1917 гг.). Т. 1 - 4. М., 1948-49.
Ծանոթագրություններ
- ↑ Барсуков Евгений Захарович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q17378135"></a>
- ↑ Барсуков, Евгений Захарович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Барсуков Евгений Захарович»։ www.grwar.ru։ Վերցված է 2017-06-12
- ↑ Указа Президиума Верховного Совета СССР от 31 марта 1941 года опубликованный в газете «Известия» № 76 (7452) от 1 апреля 1941 года
- ↑ ОБД «Подвиг народа»
Արտաքին հղումներ
- Хронос. Биографии. Барсуков Евгений Захарович
- Али Ага Шихлинский. Мои воспоминания. - Баку, 1944
- Шихлинский А. А. Мои воспоминания.
- Ибрагимов С. Д. Генерал Али Ага Шихлинский. (Жизнь и деятельность). - Баку, 1975
- Сайт «Аукционы»