Eteri Tumanyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
էթերի Գրիգորի Թումանյան (հոկտեմբերի 30, 1923(1923-10-30), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972)։
Կենսագրություն
Էթերի Թումանյանը ծնվել է 1923 թվականին Խորհրդային Ադրբեջանի Գանձակ քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ 1954 թվականից ավագ գիտաշխատող ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ Իր աշխատություններում հետազոտել է հայերենի հոլովաձևերի զարգացումը, հոդերի յուրահատկությունները, դասական հայերենի քերականությունը և ծագումնաբանական հարցեր («Հայերենի հնդեվրոպական անունների կառուցվածքը», 1978)։ Էթերին հին և ժամանակակից գրական հայերենի քերականական կառուցվածքի հարցերը քննել է համաժամանակյա և միաժամանակյա ուսումնասիրությամբ՝ ընդհանուր, համեմատական և սոցիոլոգիական լեզվաբանության տեսանկյունից։
Երկեր
- Ակնարկներ ժամանակակից գրական հայերենի հոլովական ձևերի զարգացման պատմության, 1962։
- Հոդերը ժամանակակից հայերենում, 1963։
- Հին հայերեն, 1971։
- Հնդեվրոպական անունների կառուցվածքը հայերենում, 1978։
- Լեզուն որպես հանրալեզվաբանական համակարգերի համակարգ, 1985։