Erik Grigoryan
Quick Facts
Biography
Էրիկ Գրիգորյան (հոկտեմբերի 17, 1979, Կապան, Սյունիք), Հայաստանի բնապահպանության նախարար։
Կենսագրություն
Էրիկ Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքում։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտիընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանականգիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։ 2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։
Աշխատել է էկոհամակարգերի տարբեր ծրագրերում։ 2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է։
Ընտանիք
Ամուսնացած է ունի երկու որդի՝ Վահագն և Նարեկը։ Կինը՝ Նանե Շահնազարյան, աշխատում է ֆինանսների նախարարությունում։
Ծանոթագրություններ
- ↑ «Էրիկ Գրիգորյանը նշանակվեց բնապահպանության նախարար»։ news.am։ Վերցված է 2018-06-30
- ↑ «Բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանի ընտանիքը (Photo) - WNews.am»։ WNews.am (en-US)։ 2018-05-17։ Վերցված է 2018-06-30