Emma Chukhajyan
Quick Facts
Biography
Էմմա Հովսեփի Չուխաջյան (հունվարի 6, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}}), Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան), հայ քիմիկոս-օրգանիկ: Քիմիական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր:
Կենսագրություն
Էմմա Չուխաջյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1961 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ամինամիացությունների լաբորատորիայում, 1986 թվականից՝ առաջատար գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են հիմքով կատալիզվող չհագեցած ամոնիումային աղերի դիենային սինթեզի տիպի ներմոլեկուլային ցիկլմանը, որն ունի կենսաակտիվ իզոինդոլինիումային, երկհիդրոիզոինդոլինիումային աղերի և նրանց կոնդենսված համակարգերի սինթեզի մեծ հնարավորություններ, ինչը նոր ուղղություն է միջմոլեկուլային դիենային սինթեզի բնագավառում: