Elīna Zālit̄e
Quick Facts
Biography
Էլինա Զալիտե (լատիշ․՝ Elīna Zālīte, հոկտեմբերի 19, 1898(1898-10-19), Trapene Parish, Ապեի շրջան, Լատվիա - ապրիլի 7, 1955(1955-04-07), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային գրող, դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թարգմանչուհի։
Կենսագրություն
Էլինա Զալիտեն ծնվել է 1898 թվականին Վալկի նահանգում, արհեստավորի ընտանիքում։ 1904 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ապե քաղաք, որտեղ ավարտել է տարրական դպրոցը։ 1918 թվականին էքստեռն ավարտել է Տարտուի Պուշկինի անվան գիմնազիան։ 1918-1920 թվականներին Ալուկսնե քաղաքում աշխատել է որպես ուսուցիչ, 1921 թվականից աշխատել է Ռիգայում: Տպագրվել է 1921 թվականից։ 1928-1934 թվականներին եղել է «Դայլես» թատրոնի դրամատուրգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարճ ժամանակահատված աշխատել է որպես օպերետային թատրոնի դրամատուրգ։ Թարգմանություններ է կատարել ռուսերենից, ֆրանսերենից, ֆիններենից, էստոներենից: Երեխաների համար գրել է «Պետերիսը խաղաղության պաշտպանության դիրքերում» (1951), «Անտառ գնանք՝ սնկի» (1958) չափածո գրքերը:
Ծանոթագրություններ
- ↑ Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
Արտաքին հղումներ
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր | |
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | |
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն |