peoplepill id: elfix-zohrabyan
EZ
Armenia
6 views today
9 views this week
Elfix Zohrabyan
Prosaist uit Armenië

Elfix Zohrabyan

The basics

Quick Facts

Intro
Prosaist uit Armenië
Places
Gender
Male
Place of birth
Vanadzor
Age
45 years
The details (from wikipedia)

Biography

Էլֆիք Զոհրաբյան (1979 թվական, դեկտեմբերի 26, Վանաձոր), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան, բանասիրական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն

Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 26-ին Վանաձորում։ Մինչև 1995 թվականը սովորել է Վանաձորի թիվ 15 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Վանաձորի Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 ազգային վարժարանի անգլիական հոսքում: 1993-1995 թվականներին սովորել և ավարտել է Վանաձորի դրամատիկական ստուդիան, իսկ 1998-2000 թվականներին դասավանդել նույն ստուդիայում: 1995 թվականից աշխատում է նաև Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում: 1997-2001 թվականներին սովորել և ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: 2001-2003 թվականներին ծառայել Հայաստանի ազգային բանակում` որպես ավագ սերժանտ: 2003 թվականից մինչ այսօր, որպես անգլերենի և «Դրամայի տեսության» դասախոս, աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: 2005 թվականին ընտրվել է որպես ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահ: 2005 թվականից դարձել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: 2008 թվականին մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպած «Վիլյամ Սարոյան համաշխարհային գրականություն և ազգային ինքնություն» միջազգային գիտաժողովին` հանդես գալով Վիլյամ Սարոյանի կարճ պիեսները՝ «սարոյանականը» զեկուցմամբ: Հեղինակ է գրականագիտական հոդվածների, պիեսների, հեքիաթների, ինչպես նաև հանրապետական գրական մամուլում` «Դրամատուրգիա», «Գրական թերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրեթերթ», «Երկունք» և այլն: 2009-2014 թվականներին նշանակվել է Հայաստանի թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար և դրամատիկական ստուդիայի ղեկավար: 2009 թվականին մասնակցել է երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջանին` հանդես գալով զեկուցմամբ՝ «Գրական ազդեցությունները Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններում»: 2009 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնում, իսկ 2010 թվականին Շուշիում, 2013 թվականինին Գորիսի, 2015 թվականին Երևանի Պատանի հանդիսատեսի, 2016 թվականին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնները բեմադրեցին Էլֆիք Զոհրաբյանի «Ա՜խ, այդ Վհուկը» հեքիաթ-պիեսը, իսկ Գորիսի թատերական ինստիտուտում` նրա «Սոխակը» հեքիաթ-պիեսը: 2015 թվականին, որպես անտրեպրիզային ներկայացում, բեմադրվեց Էլֆիք Զոհրաբյանի «Թեթև տարեք» տրագիկոմեդիան: Թարգմանել է Վիլյամ Սարոյանի, Օսկար Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի, Սեմյուել Բեքեթի և այլ գրողների երկեր, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում և հանդեսներում: Ստեղծագործությունները տպագրվել են նաև սփյուռքի մամուլում` ԱՄՆ-ում («Կռունկ» հանդես), Ռուսաստանում («Գործ Արար» հանդես) և Իրանում: 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է: 2017 թվականին նշանակվել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի գրական մասի վարիչ:

Դերեր թատրոնում

  • Տիբալտ (Վիլյամ Շեքսպիր՝ «Ռոմեո և Ջուլիետ»)
  • Կորնվոլի դուքս (Վիլյամ Շեքսպիր՝ «Լիր արքա»)
  • Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Շիրվանզադե՝ «Արտիստը»[1])
  • Իվան Վասիլևիչ (Անտոն Չեխով, «Առաջարկություն»)
  • Հովիկ (Հրանտ Մաթևոսյան՝ «Ալխո»)
  • Բորիս Գրիգորիչ (Օստրովսկի՝ «Ամպրոպ»)
  • Կոտե (Ա. Ցագարելի՝ «Խանումի արարքները»)
  • Աղեքսանդր երեց (Ա. Պետրոսյան «Աբգար դպիր»)
  • Արքայազն (Գուրգեն Մահարի՝ «Կուզիկն ու Ոսկեմազիկը»)
  • Վարդան Արամազդ (Ս. Խալաթյան՝ «40 օր համբառնալուց առաջ»)
  • Կոշկավոր կատու (Հ. Կալաու՝ «Կոշկավոր կատուն»)
  • Մաուրիսիո (Ա. Կասոնա՝ «Ծառերը կանգնած են մահանում»[2])

Դերեր կինոյում

  • Մոլագար` «Այդ ես չեմ»
  • Գերմանացի դոկտոր Դելիուս՝ «Գարեգին Նժդեհ»
  • Մերուժան՝ «Մեր գյուղը»
  • Ռուս կապիտան՝ «Վերջին բնակիչը»

Գրքեր

2012 թվականին լույս տեսավ Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսների ժողովածուն (Երևան, ՀԳՄ հրատարակչություն) Էլֆիք Զոհրաբյանի ծանոթագրություններով ու թարգմանությամբ։

2013 թվականին լույս տեսավ «Հոգեվիճակ 13» պատմվածքների և սատիրաների գիրքը (Երևան, Տիր հրատարակչություն)։

Պարգևներ և մրցանակներ

  • 2000 թվականին Վանաձորի «Դարավերջի համաքաղաքային փառատոնների» դափնեկիր
  • 2003 թվականին՝ ասմունքի միջմարզային փառատոնի դափնեկիր
  • 2006 թվականին «ՀԱՅԱՍՏԱՆ-2020» գրական համահայկական մրցույթի հաղթող
  • 2006 թվականին Լուի Սաբատիեի դերակատարման համար (Ռ. Լամուրե, «Ա՜խ, փարիզուհիներ, փարիզուհիներ») ՀԹԳՄ երիտասարդական թատերական փառատոնի մրցանակ
  • 2008 թվականին Գյումրու «Զարթոնք» երիտասարդական գրական մրցույթի հաղթող
  • 2011 թվականին «թատերարվեստին մատուցած ծառայությունների համար» ՀԹԳՄ ոսկե մեդալ
  • 2012 թվականին ՀՀ մարզերում «Նարցիս» հանդեսի 2011-2012 թթ. հայտարարված մրցույթի մրցանակ
  • 2014 թվականին Վանաձորի քաղաքապետարանի «2013 թվականին «Արվեստի և մշակույթի ոլորտում երիտասարդ ստեղծագործողներին տրվող ամենամյա մրցույթի» «Գրականություն» անվանակարգում մրցանակ՝ «Հոգեվիճակ 13» գրքի համար
  • 2015 թվականին՝ մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) գրական մրցույթի հաղթող
  • 2016 թվականին «Գրական մրցանակաբաշխություն - 21-րդ դար» համահայկական մրցանակաբաշխության մրցանակ «Հեքիաթների» համար

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Elfix Zohrabyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Elfix Zohrabyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes