Eleni Prosalenti
Quick Facts
Biography
Էլենի Պրոսալենտի (հուն.՝ Ελένη Προσαλέντη Աթենք,1870- Աթենք, 1911), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հույն նկարչուհի։
Էլենի Պրոսալենտիսը ծնվել է հայտնի նկարիչների ընտանիքում։ Նրա պապը, քանդակագործ և նկարիչ Պրոսալենտիս Պավլոս (1784-1837), հանդիսանում է առաջին պրոֆեսիոնալ քանդակագործը ժամանակակից Հունաստանում: Նրա հայրը,Պրոսալենտիս Սպիրիդոն (1830-1895), նույնպես նկարիչ էր։ Նկարիչներ են դարձել անգամ նրա եղբայները՝ Պավլոս Պրոսալենտիս կրտսեր (1857-1894), էմիլիոս Պրոսալենտիս (1896-1926) և Օլգա Պրոսալենտի (1870-1930)։
Չնայած նրան, որ Պրոսալենտիսների ընտանիքը լավ հայտնի էր արվեստաբաններին, անճշտություններ կան կապված Էլենի Պրոսալենտիսի (1870-1874 թթ. միջև, Աթենք) ծննդյան տարեթվի և ծննդյան վայրի մասին։ Նա իր նկարչության առաջին դասերը ստացել է իր հորից։ Էլենին հետևում էր նկարչության ակադեմիական ճյուղին։ Նրա հիմնական ոճերն էին դիմանկարչությունը և սրբապատկերագրությունը։ Էլենին իր նկարները ցուցադրում էր Աթենքի ցուցահանդեսներում (1896-1900 թ.-ին) և այլ խմբակային ցուցահանդեսներում։ Նրա ամենահայտնի դարձած նկարներն էին դիմանկարներ՝ Կոնստանտինա Մավռոմիխալիսա, Տիմոլյոնա Առգիռոլուլոսա։ Նրա նկարները պահպանվում են Պատմության ազգային թանգարանում, պատկերասրահ ռուս.՝ «Πарнас»: Սրբապատկերները պահվում են եկեղեցիներում՝ (հուն.՝ Παναγία των Ξένων), Սուրբ Գեորգի Աթենքում և Աթենքի ճեմարանում։ Էլենի աշակերտներից է եղել նկարիչ Սգուրոս Դիոնիսիոս:
Նկարչուհին մահացել է Աթենքում 1911 թվականին։