Eduard Nazaretyan
Quick Facts
Biography
Էդուարդ Եղիշեի Նազարեթյան (հուլիսի 22, 1944(1944-07-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988): ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բանակի գլխավոր թերապևտ (1997-2001):
Կենսագրություն
Էդուարդ Նազարեթյանը ծնվել է 1944 թվականի հուլիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում: 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1985 թվականից եղել է Երևանի քաղաքային կլինիկական 8-րդ հիվանդանոցի բաժանմունքի ղեկավար: 1997 թվականից՝ «Մալաթիա» և «Էրեբունի» Բժշկական կենտրոնների բաժանմունքների ղեկավար, 1993-1997 թվականներին, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների N3 ամբիոնի վարիչ և ՀՀ առողջապահության նախարարության թոքաբանական ծառայության ղեկավար: 1997 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների N1 ամբիոնի վարիչ և Պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի ղեկավար: 1997-2001 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բանակի գլխավոր թերապևտ: 1999-2001 թվականներին եղել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ: 2013 թվականից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ղեկավար:
Աշխատանքները վերաբերում են սրտաբանության, ստամոքսաաղիքաբանության, նեֆրոլոգիայի, ռևմատոլոգիայի, պարբերական հիվանդության, ներզատաբանության հիմնախնդիրներին: Համահեղինակ է «Ներքին հիվանգությունների կլինիկական դասախոսություններ» (2000) դասագրքի:
Անդամակցություն
- Տեղեկատվական միջազգային ակադեմիայի անդամ (1998):
- ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ (1999):
Երկեր
- Активность ферментов уридилтрансферазной системы в мозге и печени при терминальных состояниях [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата медицинских наук. (03.00.04) / Ереван. гос. мед. ин-т. - Ереван : [б. и.], 1973. - 31 с.
- Պարբերական հիվանդություն, Երևան, 1993 (համահեղինակ):
- Ներքին օրգանների հազվագյուտ հիվանդություններ: Ուս. ձեռնարկ բժշկ. ինստիտուտի ուսանողների համար, Հարությունյան Վիլեն Միլիտոսի, Գրիգորյան Գագիկ Արմենակի, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Եգանյան Գագիկ Ազատի, Չալիկյան Է. Պ, Նիկողոսյան Լ. Վ., Երևան, Լույս, 1995:
- Ներքին օրգանների հազվագյուտ հիվանդություններ, ուսումնական ձեռնարկ, Երևան, 1995 (համահեղինակ):
- Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ, դասագիրք, 2000 (համահեղինակ):
- Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ: Ուսումնական ձեռնարկ բժշկական համալսարանի ուսանողների, ինտերիերի, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, ԵՊԲՀ, 2002:
- Ներքին հիվանդություններ։ Ձեռնարկ ուսանողների, ինտերների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 2004:
- Ներքին հիվանդություններ: Ձեռնարկ բակալավրերի, մագիստրոսների, ռեզիդենտների և պրակտիկ բժիշկների համար, ՆազարեթյանԷդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, ԵՊԲՀ, 2008:
- Становление и развитие терапии в Армении, Ереван, 2002 (соавтор).
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 193:
- ↑ «Էդուարդ Նազարեթյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2019-05-03
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-05-03
- ↑ «Назаретян, Эдуард Егишевич - Активность ферментов уридилтрансферазной системы в мозге и печени при терминальных состояниях [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата медицинских наук. (03.00.04) - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-05-03
- ↑ Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի (2002)։ Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ: Ուս. ձեռնարկ բժշ. համալս. ուսանողների, ինտեր-ի, կլինիկ. օրդինատոր-ի և բժշ. համար։ Երևան: ԵՊԲՀ։ ISBN 9789993092636
- ↑ Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի (2004)։ Ներքին հիվանդություններ ։: Ձեռնարկ ուսանողների, ինտերների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երևան ։: ԵՊԲՀ։ ISBN 9789994140008
- ↑ Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի (2008)։ Ներքին հիվանդություններ ։: Ձեռնարկ բակալավրերի, մագիստրոսների, ռեզիդենտների և պրակտիկ բժիշկների համար։ Երևան ։: ԵՊԲՀ։ ISBN 9789994140008