peoplepill id: eduard-nazaretyan
EN
Russia Armenia
4 views today
1 views this week
Eduard Nazaretyan
Therapist

Eduard Nazaretyan

The basics

Quick Facts

Intro
Therapist
Work field
Gender
Male
Place of birth
Gyumri, Armenia
Age
80 years
The details (from wikipedia)

Biography

Էդուարդ Եղիշեի Նազարեթյան (հուլիսի 22, 1944(1944-07-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988): ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բանակի գլխավոր թերապևտ (1997-2001):

Կենսագրություն

Էդուարդ Նազարեթյանը ծնվել է 1944 թվականի հուլիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում: 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1985 թվականից եղել է Երևանի քաղաքային կլինիկական 8-րդ հիվանդանոցի բաժանմունքի ղեկավար: 1997 թվականից՝ «Մալաթիա» և «Էրեբունի» Բժշկական կենտրոնների բաժանմունքների ղեկավար, 1993-1997 թվականներին, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների N3 ամբիոնի վարիչ և ՀՀ առողջապահության նախարարության թոքաբանական ծառայության ղեկավար: 1997 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների N1 ամբիոնի վարիչ և Պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի ղեկավար: 1997-2001 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բանակի գլխավոր թերապևտ: 1999-2001 թվականներին եղել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ: 2013 թվականից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ղեկավար:

Աշխատանքները վերաբերում են սրտաբանության, ստամոքսաաղիքաբանության, նեֆրոլոգիայի, ռևմատոլոգիայի, պարբերական հիվանդության, ներզատաբանության հիմնախնդիրներին: Համահեղինակ է «Ներքին հիվանգությունների կլինիկական դասախոսություններ» (2000) դասագրքի:

Անդամակցություն

  • Տեղեկատվական միջազգային ակադեմիայի անդամ (1998):
  • ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ (1999):

Երկեր

  • Активность ферментов уридилтрансферазной системы в мозге и печени при терминальных состояниях [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата медицинских наук. (03.00.04) / Ереван. гос. мед. ин-т. - Ереван : [б. и.], 1973. - 31 с.
  • Պարբերական հիվանդություն, Երևան, 1993 (համահեղինակ):
  • Ներքին օրգանների հազվագյուտ հիվանդություններ: Ուս. ձեռնարկ բժշկ. ինստիտուտի ուսանողների համար, Հարությունյան Վիլեն Միլիտոսի, Գրիգորյան Գագիկ Արմենակի, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Եգանյան Գագիկ Ազատի, Չալիկյան Է. Պ, Նիկողոսյան Լ. Վ., Երևան, Լույս, 1995:
  • Ներքին օրգանների հազվագյուտ հիվանդություններ, ուսումնական ձեռնարկ, Երևան, 1995 (համահեղինակ):
  • Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ, դասագիրք, 2000 (համահեղինակ):
  • Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ: Ուսումնական ձեռնարկ բժշկական համալսարանի ուսանողների, ինտերիերի, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, ԵՊԲՀ, 2002:
  • Ներքին հիվանդություններ։ Ձեռնարկ ուսանողների, ինտերների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 2004:
  • Ներքին հիվանդություններ: Ձեռնարկ բակալավրերի, մագիստրոսների, ռեզիդենտների և պրակտիկ բժիշկների համար, ՆազարեթյանԷդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, ԵՊԲՀ, 2008:
  • Становление и развитие терапии в Армении, Ереван, 2002 (соавтор).

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 193:
  2. «Էդուարդ Նազարեթյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2019-05-03 
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-05-03 
  4. «Назаретян, Эдуард Егишевич - Активность ферментов уридилтрансферазной системы в мозге и печени при терминальных состояниях [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата медицинских наук. (03.00.04) - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-05-03 
  5. Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի (2002)։ Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ: Ուս. ձեռնարկ բժշ. համալս. ուսանողների, ինտեր-ի, կլինիկ. օրդինատոր-ի և բժշ. համար։ Երևան: ԵՊԲՀ։ ISBN 9789993092636 
  6. Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի (2004)։ Ներքին հիվանդություններ ։: Ձեռնարկ ուսանողների, ինտերների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երևան ։: ԵՊԲՀ։ ISBN 9789994140008 
  7. Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի (2008)։ Ներքին հիվանդություններ ։: Ձեռնարկ բակալավրերի, մագիստրոսների, ռեզիդենտների և պրակտիկ բժիշկների համար։ Երևան ։: ԵՊԲՀ։ ISBN 9789994140008 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Eduard Nazaretyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Eduard Nazaretyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes