peoplepill id: eduard-hambardzumyan-1
EH
Armenia
4 views today
4 views this week
Eduard Hambardzumyan
Armenian actor

Eduard Hambardzumyan

The basics

Quick Facts

Intro
Armenian actor
Places
Gender
Male
Place of death
Yerevan
Age
68 years
The details (from wikipedia)

Biography

Էդվարդ Հակոբի Համբարձումյան (1909, հոկտեմբերի 10, Դաշբուլուն, Արևմտյան Հայաստան - 1978, մայիսի 1, Երևան), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)։

Կենսագրություն

Էդվարդ Համբարձումյանը ծնվել է 1909 թվականին Արևմտյան Հայաստանի Դաշբուլուն գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Համբարձումյանների ընտանիքը ստիպված էր փախչել թուրքական ջարդերից և 1917 թվականին ապաստան են գտել Կրասնոդար քաղաքում։ Ավելի ուշ Էդվարդ Համբարձումյանը տեղափոխվել է Երևան։ 1936 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական ստուդիան, 1938 թվականին՝ թատերական ստուդիան։ Երկու տարի աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնուհետև մեկնել Մոսկվա, ուսումը շարունակել հայ Մշակույթի տանը կից ստուդիայում։ 1941 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

Խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և դրամատիկական թատրոններում։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է և եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի տնօրենը։

Ներկայացումներ

  • Թագավոր՝ Ռ. Նելսոնի «Թագավորը զվարճանում է»
  • Թափառնիկոս՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
  • Էդվին՝ «Սիլվա»
  • Մարգար՝ Տիգրան Չուխաճյանի «Կարինե»
  • Մուրադ՝ Արտեմի Այվազյանի «Աշուղ Մուրադ»
  • Յանկո՝ Իսահակ Դունաևսկու «Ազատ քամի»
  • Բարոն՝ Շտրաուսի «Գնչուական բարոն»
  • Էտյեն՝ «Կրկեսի արքայադուստրը կամ Միստր Իքս»

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Eduard Hambardzumyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Eduard Hambardzumyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes