peoplepill id: edgars-vardaunis
EV
Russia Latvia
4 views today
4 views this week
Edgars Vārdaunis
Latvian artist

Edgars Vārdaunis

The basics

Quick Facts

Intro
Latvian artist
A.K.A.
Edgar Vardaunis Edgars Vardaunis Edgar Al'fredovič Vardaunis
Work field
Gender
Male
Place of birth
Ērgļi Municipality, Latvia
Place of death
Riga, Latvia
Age
88 years
Education
Art Academy of Latvia
Awards
Order of the Red Banner of Labour
 
Order of the Badge of Honour
 
The details (from wikipedia)

Biography

Էդգար Ալֆրեդովիչ Վարդաունիս (լատիշ․՝ Edgars Vārdaunis, հոկտեմբերի 21, 1910(1910-10-21), Էրգլյիի շրջան, Լատվիա - հունիսի 22, 1999(1999-06-22), Ռիգա, Լատվիա), լատվիացի և խորհրդային բեմանկարիչ, Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Կենսագրություն

Էդգար Վարդաունիսը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 21-ին Կատրինայի վոլոստում (ներկայում՝ Էրգլյիի շրջան, Լատվիա), դպրոցական ուսուցչի ընտանիքում։

Ավարտել է Մադոնայի միջնակարգ դպրոցն ու Էրգլյիի շրջան (Վիլհելմ Կարլիս Պուրվիտի բնանկարի արվեստանոց, 1936)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին զորակոչվել է Լատվիական լեգեոն, ինչի համար հետագայում կրել է պատիժ Կոմիի ԻԽՍՀ-ում։ 1945-1946 թվականներին կատարել է նկարչի պարտականություններ Ուխտայի երաժշտական կատակերգության թատրոնում։

1946 թվականին Էդգար Վարդաունիսը վերադարձել է Լատվիա։ Աշխատել է Լատվիայի ազգային օպերայում որպես բեմանկարիչ (1946-1983), գլխավոր նկարիչ (1983-1992) և խորհրդատու (1992-1999)։

Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1950 թվականից) և Լատվիայի թատերական գործիչների միության անդամ (1970 թվականից)։

Էդգար Վարդաունիսը մահացել է 1999 թվականի հունիսի 22-ին Ռիգայում, թաղվել է Անտառային գերեզմանատանը։

Ստեղծագործություն

Էդգար Վարդաունիսը մասնակցել է ցուցահանդեսների 1929 թվականից։ Նրա գեղանկարչական աշխատանքներում գերակշռում է քաղաքային թեմատիկան՝ քաղաքային տեսարաններն ու ժանրային կոմպոզիցիան։

Մասնակցել է շուրջ 80 օպերաների ու բալետների բեմադրման աշխատանքներին։ Դրանցից առավել հայտնիներն են Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (1953), Ռոմուալդ Գրինբլատի «Ռիգոնդա» (1959), Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1960), Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» (1968), «Մակբեթ» (1975), «Օթելլո» (1980), Իմանց Կալնինշի «Իփիգենիան Ավլիսում» (1982), Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» (1985) բեմադրությունները։

Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան Էդգար Վարդաունիսի գեղարվեստական խմբագրությամբ մինչ օրս ներկայացվում է Լատվիայի ազգային օպերայի բեմում։

Պարգևներ և կոչումներ

  • Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1976)
  • Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (07 օգոստոսի, 1981)
  • «Պատվո նշան» շքանշան (03 հունվարի, 1956)
  • Լատվիական ԽՍՀ պետական մրցանակ – Ռոմուալդ Գրինբլատի «Ռիգոնդա» բալետի ստեղծման և բեմադրման համար Լատվիական ԽՍՀ օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (1960)

Ծանոթագրություններ

  1. Կատրինայի վոլոստը նշված է Լատվիական հանրագիտարանում, այլ աղբյուրներում որպես ծննդավայր նշվում է Յաունգուլբենգա վոլոստը։
  2. Историко-культурный атлас г. Ухты / Ред.-сост. Воронцова И. Д. — Сыктывкар: Коми респ. типография, 2009. — С. 451.
  3. Edgars Vārdaunis // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
  4. Телеграф.lv : Новости Латвии : Политика : Экономика : Спорт : Общество
  5. Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4

Գրականություն

  • Вардаунис, Эдгар // Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / гл. ред. П. П. Еран. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 216. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0.
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000.

Արտաքին հղումներ

  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Edgars Vārdaunis is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Edgars Vārdaunis
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes