Davt Zalyan
Quick Facts
Biography
Դավիթ Տիգրանի Զալյան (հուլիսի 10, 1942(1942-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2017(2017-02-06)), հայ խմբավար, մանկավարժ: Պրոֆեսոր (2000): Եղել է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար:
Կենսագրություն
Դավիթ Զալյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 10-ին, Երևանում: 1965 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի խմբավարության բաժինը, 1971 թվականին՝Երևանի կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը: 1965-1990 թվականներին եղել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երգչախմբի ղեկավար և խմբավարության դասատու, 1971-1973 թվականներին՝ Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի խմբավար, 2000 թվականին՝ գեղարվեստական ղեկավար: 1971 թվականին՝ իր հիմնադրած «Ձայնի պահպանման» վոկալ-երգչախմբային միջնակարգ դպրոցի տնօրեն: 1986-1997 թվականներին՝ երաժշտական մանկական պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 2001 թվականին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1980 թվականին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1995-2000 թվականներին եղել է Կահիրեի հայկական եկեղեցու և զույգ վարժարանների երգչախմբերի ղեկավար:
Մահ
Մահացել է 2017 թվականին, երկարատև հիվանդությունից հետո:
Բեմադրություններ
- Վարդան Աճեմյան, «Կիկոսի մահը»:
- Էդուարդ Խաղագորտյան, «Մի գլխարկի պատմություն»:
- Բ. Բրիտտեն, «Նոյյան տապան»:
- Զյուսմայեր, «Անվանակոչություն»:
- Պյոտր Չայկովսկի, «Տարվա եղանակները»:
- Ստեփան Լուսիկյան, «Ճպուռն ու մրջյունը»:
- Պերգոլեզի, «Stabat Mater»:
Պարգևներ
- Միջազգային, համամիութենական հանրապետական մրցանակների դափնեկիր:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 384-385։
- ↑ «Մահացել է Դավիթ Տիգրանի Զալյանը»