Davit Gyulamiryan
Quick Facts
Biography
Դավիթ Ժորայի Գյուլամիրյան (մայիսի 17, 1986(1986-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կլառնետահար, արվեստագիտության թեկնածու (2011)։
Կենսագրություն
Դավիթ Գյուլամիրյանը ծնվել է Երևանում, 1986 թվականի մայիսի 17-ին։ 2000 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի կլառնետի (2000, դասատու՝ Ա. Սահական), 2008 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային (Ա. Մուրադյանի դասարան) բաժինները, 2011 թվականին նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան, 2018-2022 թվականներին սովորել է Ցյուրիխի արվեստի համալսարանի երաժշտական բաժնում(պրոֆեսոր Ֆաբիո Դի Կազոլայի դասարան)։
2005 թվականից եղել է Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կլառնետահարների կոնցերտմայստերը, 2009-2018 թվականին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կլառնետահարների խմբի փոխկոնցերտմայստեր։
2010 թվականիցից Դավիթ Գյուլամիրյանը «Convergence New Music Ensemble»-ի կազմում համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում։ 2011 թվականին մասնակցել է «Young Euro Classic» միջազգային երաժշտական, 2013 թվականին՝ Արամ Խաչատրյանի անվան եռյակի հետ՝ ՌԴ Արխանգելսկ և Սևերոդվինսկ քաղաքներում (նվիրված՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին), 2015 թվականից Ա. Հարությունյանի անվան քառյակի հետ՝ Լիբանանում («Ալ-Բուստան» փառատոնում), Մոսկվայում, Ենայում (Գերմանիա), Չինաստանում (6 քաղաքում) և այլուր տեղի ունեցած փառատոներին։
Պարգևներ, մրցանակներ
2016 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Սոցիալական ցանցերում | |
---|---|
Սոցիալական ցանցերում |