peoplepill id: daniel-lisitsyan
DL
Russia Georgia
4 views today
4 views this week
The basics

Quick Facts

Gender
Male
Birth
Place of birth
Mozdok, Mozdoksky District, Russia
Death
Place of death
Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia
Age
67 years
Family
Education
Imperial Moscow University
Moscow, Moscow Governorate, Russian Empire
The details (from wikipedia)

Biography

Դանիել Քրիստափորի Լիսիցյան (1826, Մոզդոկ, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն - 1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ, զինվորական բժիշկ։ Բանակի գեներալ, ավագ պետական խորհրդական (1878):

Ստեփան Դանիելի Լիսիցյանի հայրը։

Կենսագրություն

Դանիել Լիսիցյանը ծնվել է՝ 1826 թվականին, Մոզդոկ քաղաքում (Ռուսաստան), Մոզդոկի քաղաքագլուխ Քրիստափոր Լիսիցյանի ընտանիքում։ Լիսիցյանը մշտական բնակության է տեղափոխվել Վրաստան։ Բժշկական կրթություն ստացել է Մոսկվայի կայսերական համալսարանում։ 1854-1855 թվականներին Լիսիցյանն աշխատել է Թիֆլիսի նահանգի Սիղնաղի շրջանում՝ որպես բժիշկ։ 1865 թվականից նույն շրջանում եղել է խորհրդատու։ 1866 թվականին եղել է 4-րդ քաղաքային շրջանի բժիշկ, Թիֆլիսի բժշկական խորհրդի վարժարանի խորհրդական, 1868 թվականից՝ Կովկասի բժշկական ընկերության լիիրավ անդամ, 1870 թվականից՝ Տերսկի շրջանի Խասավուրտի զինվորական հոսպիտալի բժիշկ, ավագ օրդինատոր՝ քոլեջի խորհրդականի կոչումով (համապատասխան գնդապետի կոչմանը)։ 1872 թվականին նշանակվել է Թիֆլիսի Կովկասյան շրջանային ռազմական բժշկական կառավարման IV կարգի գործուղումների բժիշկ, 1874 թվականից՝ Կովկասյան ժամանակավոր թիվ 31 զինվորական հիվանդանոցի գլխավոր և Կովկասյան օկրուգային զինվորական բժշկական վարչության բժիշկ։ Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ Զորացրվելուց հետո 1878 թվականին ծավալել է հասարակական և բարեգործական գործունեություն։ Թիֆլիսում հիմնադրել է աղքատների համար անվճար հիվանդանոց։

Մահացել է 1893 թվականին, Թիֆլիսիում։

Անդամակցություն

  • Կովկասի բժշկական ընկերության լիիրավ անդամ (1868)։

Ընտանիք

  • Հայր՝ Քրիստափոր Լիսիցյան, Մոզդոկի քաղաքագլուխ։
  • Եղբայր՝ Եգոր Լիսիցև (Լիսիցյան), Վլադիկավկազի շրջանային դատարանի պրիստավ։
  • Կին՝ Մարիամ, որի հետ համատեղ կյանքում ունեցել են 7 որդի (Քրիստափոր, Աբգար, Սահակ, Տրդատ, Ստեփան, Վարդան, Տիգրան) և մեկ դուստր՝ Սրբուհին։

Այլ փաստեր

  • 1886 թվականին ապրել է Թիֆլիսի Սերգիևսկի փողոցի № 20 տանը։

Գրականություն

  • Юрий Асадов. Армянский генеральский корпус царской Рос¬сии. Историко-биографические очерки (1724-1921). Москва: Издательство «Перо», 2016.
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2009, էջ 294։
  • Асадов Ю. А. 1000 офицерских имен в армянской истории. Историко-биографические очерки. Пятигорск. 2004.
  • Аветисян Грант. Генералы - армяне в Российской империи. Ер., 2008.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Daniel Lisitsyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Daniel Lisitsyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes