peoplepill id: boris-moiseevitsj-berkengeym
BMB
Russia
3 views today
4 views this week
Boris Moiseevitsj Berkengeym
Russian chemist

Boris Moiseevitsj Berkengeym

The basics

Quick Facts

Intro
Russian chemist
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Moscow, Russia
Death
Place of death
Moscow, Russia
Age
74 years
The details (from wikipedia)

Biography

Բորիս Բերկենգեյմ (ռուս.՝ Борис Моисеевич Беркенгейм, 1885, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1959, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ:

Կենսագրություն

Ծնվել է առաջին գիլդիայի վաճառական Մոյիսեյ Սոլոմոնովիչ Բերկենգեյմի և նրա կնոջ` Ագրաֆենա Կոգանի ընտանիքում, որոնք Մոսկվա էին տեղափոխվել Դինաբուրգից, եղել է ընտանիքի կրտսեր որդին:

Մոսկվայում գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը: 1905 թվականին մասնակցել է ուսանողական անկարգություններին և ստիպված լքել է երկիրը: Մինչև 1910 թվականը բնակվել է Գեյդելբերգում, այնուհետև շարունակել ուսումը Մոսկվայի համալսարանում, Նիկոլայ Զելինսկու ղեկավարությամբ և ավարտելուց հետո մնացել քիմիայի ամբիոնում: Աշխատել է Ն. Ա. Շիլովի լաբորատորիայում, զբաղվել է ֆոտոգրաֆիական երևակումների հետազոտություններով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հարավարևմտյան ռազմաճակատի Կարմիր խաչի լաբորատորիան, ավագ եղբոր հետ միասին զբաղվել են հակագազերի նախագծմամբ: Զորացրվելուց հետո քիմիա է դասավանդել Կիևում, որտեղ էլ հեղափոխությունից հետո նշանակվել է Կիևի բանվորա-գյուղացիական համալսարանի պրոֆեսոր և ռեկտորի տեղակալ: 1921-1927 թվականներին (համալսարանի հիմնադրման պահից) եղել է Մինսկի Բելառուսական պետական համալսարանի պրոֆեսոր և բժշկական ու մանկավարժական ֆակուլտետների անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, 1927 թվականից Մոսկվայում, Ֆիզիկական կուլտուրայի Պետական կենտրոնական ինստիտուտի (ГЦИФК) պրոֆեսոր և քիմիայի ամբիոնի վարիչ (1927-1935): Հիմնադրել է «Քիմիան և սոցիալիստական տնտեսությունը » և «Քիմիայի հաջողությունները» (1932) ամսագրերը, եղել վերջինիս առաջին խմբագիրը: Կազմակերպել է սուլֆամիդային պրեպարատների արտադրություն: 1927-1934 թվականներին եղել է Տեխնիկական հանրագիտարանի խմբագրության գիտաշխատող: Հայրենական պատերազմի տարիներին եղել է Մոլոտովում:

Եղել է ՄՊՀ-ի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, դասավանդել է նաև Մոսկվայի ավիացիոն-տեխնոլոգիական ինստիտուտում:

Ընտանիք

Չորս եղբայր, երկու քույր

  • Աբրամ Մոյիսեևիչ Բերկենգեյմ (1867-1938), քիմիկ-օրգանիկ, ռուսական քիմիկո-ֆարմացեվտիկական արդյունաբերության հիմնադիրներից մեկը:
  • Գրիգորի Մոյիսեևիչ Բերկենգեյմ(1872-1919), Լ. Ն. Տոլստոյի ընտանեկան բժիշկ, Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ սպայական հոսպիտալի բժիշկ, Խարբինյան վարչության բժշկական մասի վարիչ, պարգևատրվել է Սուրբ ստանիսլավի և Սուրբ Աննայի III աստիճանի շքանշաններով
  • Ալեքսանդր Մոյիսեևիչ Բերկենգեյմ (1878-1932), էսեռ, Ռուսաստանում Քաղաքական Կարմիր Խաչի և կոոպերատիվ շարժման հիմնադիրներից մեկը, Լեհաստանում հրեական կոոպերատիվ ընկերությունների միավորման նախագահ (նրա թոռը գրող Ս. Ե. Կալեդինն է): Եղբայրներից մեկը, Լեոնը ինքնասպան է եղել:
  • Կինը` Տաիսիյա Իվանովնա Բերկենգեյմը (1895-1989), եղել է քիմիկ:

Հրատարակություններ

  • Химическая война / составил П. А. Соколов; под редакцией Б. М. Беркенгейма; с предисловием председателя Белорусской организации «Доброхима» И. А. Адамовича. Минск: Доброхим БССР, 1924.
  • Техническая энциклопедия: Справочник физических, химических и технологических величин / Гл. ред. Л. К. Мартенс. Составители Б. М. Беркенгейм и др. - ТТ. 1-10. М.: Советская энциклопедия, 1927-1936.
  • Фриц Эфраим. Неорганическая химия: рук. для углубл. изучения и для справок / ред., пер., авт. предисл. Б. М. Беркенгейм. Л.: Госхимтехиздат (Ленинградское отделение), 1932.
  • Тиль А. Физико-химический практикум: Пер. с нем., ред. Б. Беркенгейма. М.-Л.: Гос. химико-техническое изд-во, 1933.
  • Выдающийся химик современности Н. Д. Зелинский. М.: Знание, 1951.
  • Джон Митчелл. Акваметрия / Пер. с англ. и ред. проф. Б. М. Беркенгейма. М.: Издательство иностранной литературы, 1952.
  • Руководство по препаративной неорганической химии / Под ред. Г. Брауера, проф.; Пер. с нем. заслуж. деятеля науки и техники д-ра хим. наук проф. Б. М. Беркенгейма. М.: Издательство иностранной литературы, 1956.
  • Путешествие в мир химии / Зигмар Шпаусус; Пер. с нем. и ред. проф. Б. М. Беркенгейма. М.: Учпедгиз, 1959 (2-е издание - М.: Просвещение, 1967).
  • Зигмар Шпаусус. Новая химия / Пер. с англ. Б. М. Беркенгейма. М.: Издательство АН СССР, 1959, 1960.
  • Эрих Тило. Неорганическая химия в вопросах и ответах / Пер. с 7-го нем. изд. проф. Б. М. Беркенгейма. М.: Высшая школа, 1961.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Boris Moiseevitsj Berkengeym is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Boris Moiseevitsj Berkengeym
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes