Boris Moiseevitsj Berkengeym
Quick Facts
Biography
Բորիս Բերկենգեյմ (ռուս.՝ Борис Моисеевич Беркенгейм, 1885, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1959, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ:
Կենսագրություն
Ծնվել է առաջին գիլդիայի վաճառական Մոյիսեյ Սոլոմոնովիչ Բերկենգեյմի և նրա կնոջ` Ագրաֆենա Կոգանի ընտանիքում, որոնք Մոսկվա էին տեղափոխվել Դինաբուրգից, եղել է ընտանիքի կրտսեր որդին:
Մոսկվայում գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը: 1905 թվականին մասնակցել է ուսանողական անկարգություններին և ստիպված լքել է երկիրը: Մինչև 1910 թվականը բնակվել է Գեյդելբերգում, այնուհետև շարունակել ուսումը Մոսկվայի համալսարանում, Նիկոլայ Զելինսկու ղեկավարությամբ և ավարտելուց հետո մնացել քիմիայի ամբիոնում: Աշխատել է Ն. Ա. Շիլովի լաբորատորիայում, զբաղվել է ֆոտոգրաֆիական երևակումների հետազոտություններով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հարավարևմտյան ռազմաճակատի Կարմիր խաչի լաբորատորիան, ավագ եղբոր հետ միասին զբաղվել են հակագազերի նախագծմամբ: Զորացրվելուց հետո քիմիա է դասավանդել Կիևում, որտեղ էլ հեղափոխությունից հետո նշանակվել է Կիևի բանվորա-գյուղացիական համալսարանի պրոֆեսոր և ռեկտորի տեղակալ: 1921-1927 թվականներին (համալսարանի հիմնադրման պահից) եղել է Մինսկի Բելառուսական պետական համալսարանի պրոֆեսոր և բժշկական ու մանկավարժական ֆակուլտետների անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, 1927 թվականից Մոսկվայում, Ֆիզիկական կուլտուրայի Պետական կենտրոնական ինստիտուտի (ГЦИФК) պրոֆեսոր և քիմիայի ամբիոնի վարիչ (1927-1935): Հիմնադրել է «Քիմիան և սոցիալիստական տնտեսությունը » և «Քիմիայի հաջողությունները» (1932) ամսագրերը, եղել վերջինիս առաջին խմբագիրը: Կազմակերպել է սուլֆամիդային պրեպարատների արտադրություն: 1927-1934 թվականներին եղել է Տեխնիկական հանրագիտարանի խմբագրության գիտաշխատող: Հայրենական պատերազմի տարիներին եղել է Մոլոտովում:
Եղել է ՄՊՀ-ի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, դասավանդել է նաև Մոսկվայի ավիացիոն-տեխնոլոգիական ինստիտուտում:
Ընտանիք
Չորս եղբայր, երկու քույր
- Աբրամ Մոյիսեևիչ Բերկենգեյմ (1867-1938), քիմիկ-օրգանիկ, ռուսական քիմիկո-ֆարմացեվտիկական արդյունաբերության հիմնադիրներից մեկը:
- Գրիգորի Մոյիսեևիչ Բերկենգեյմ(1872-1919), Լ. Ն. Տոլստոյի ընտանեկան բժիշկ, Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ սպայական հոսպիտալի բժիշկ, Խարբինյան վարչության բժշկական մասի վարիչ, պարգևատրվել է Սուրբ ստանիսլավի և Սուրբ Աննայի III աստիճանի շքանշաններով
- Ալեքսանդր Մոյիսեևիչ Բերկենգեյմ (1878-1932), էսեռ, Ռուսաստանում Քաղաքական Կարմիր Խաչի և կոոպերատիվ շարժման հիմնադիրներից մեկը, Լեհաստանում հրեական կոոպերատիվ ընկերությունների միավորման նախագահ (նրա թոռը գրող Ս. Ե. Կալեդինն է): Եղբայրներից մեկը, Լեոնը ինքնասպան է եղել:
- Կինը` Տաիսիյա Իվանովնա Բերկենգեյմը (1895-1989), եղել է քիմիկ:
Հրատարակություններ
- Химическая война / составил П. А. Соколов; под редакцией Б. М. Беркенгейма; с предисловием председателя Белорусской организации «Доброхима» И. А. Адамовича. Минск: Доброхим БССР, 1924.
- Техническая энциклопедия: Справочник физических, химических и технологических величин / Гл. ред. Л. К. Мартенс. Составители Б. М. Беркенгейм и др. - ТТ. 1-10. М.: Советская энциклопедия, 1927-1936.
- Фриц Эфраим. Неорганическая химия: рук. для углубл. изучения и для справок / ред., пер., авт. предисл. Б. М. Беркенгейм. Л.: Госхимтехиздат (Ленинградское отделение), 1932.
- Тиль А. Физико-химический практикум: Пер. с нем., ред. Б. Беркенгейма. М.-Л.: Гос. химико-техническое изд-во, 1933.
- Выдающийся химик современности Н. Д. Зелинский. М.: Знание, 1951.
- Джон Митчелл. Акваметрия / Пер. с англ. и ред. проф. Б. М. Беркенгейма. М.: Издательство иностранной литературы, 1952.
- Руководство по препаративной неорганической химии / Под ред. Г. Брауера, проф.; Пер. с нем. заслуж. деятеля науки и техники д-ра хим. наук проф. Б. М. Беркенгейма. М.: Издательство иностранной литературы, 1956.
- Путешествие в мир химии / Зигмар Шпаусус; Пер. с нем. и ред. проф. Б. М. Беркенгейма. М.: Учпедгиз, 1959 (2-е издание - М.: Просвещение, 1967).
- Зигмар Шпаусус. Новая химия / Пер. с англ. Б. М. Беркенгейма. М.: Издательство АН СССР, 1959, 1960.
- Эрих Тило. Неорганическая химия в вопросах и ответах / Пер. с 7-го нем. изд. проф. Б. М. Беркенгейма. М.: Высшая школа, 1961.
Ծանոթագրություններ
- ↑ Автобиографические данные А. М. Бергенгейма
- ↑ N. Schilow, B. Berkenheim. Photographic developers. Physico-chemical studies. Oxidation of ferro-ions in presence of oxalate-ions. Z. Elektrochem., 1912, 18, 939—943.
- ↑ Die Chemische Analyse
- ↑ Die Katalyse: Die Rolle der Katalyse in der analytischen Chemie
- ↑ Химический факультет Белорусского государственного университета
- ↑ Белорусский государственный медицинский университет
- ↑ Кафедра Биохимии и биоэнергетики спорта
- ↑ М. Король «Родственники Карла Маркса в Москве»
- ↑ Медицинские работники Прикамья, отличившиеся в годы войны