peoplepill id: boris-mehrabyan
BM
Armenia
3 views today
3 views this week
Boris Mehrabyan
Armenian architect

Boris Mehrabyan

The basics

Quick Facts

Intro
Armenian architect
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Manglisi, Tetri Tsqaro Municipality, Kvemo Kartli, Georgia
Death
Place of death
Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia
Age
66 years
Boris Mehrabyan
The details (from wikipedia)

Biography

Բորիս Հակոբի Մեհրաբյան (Մեհրաբով), (1870, Մանգլիս - 1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն

Բորիս Մեհրաբյանը ծնվել է 1870 թվականի մայիսի 29-ին հոգևորականի ընտանիքում։

Ծննդավայրի վերաբերյալ կա երկու տարբերակ․ դա եղել է կամ Ղուշչի գյուղը՝ այժմ Վրաստանի Ծալկայի շրջանում կամ Մանգլիս հանգստավայրը՝ Թիֆլիսից 60 կմ հեռու։

Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում։ Այնուհետև կա վարկած, որ մեկնել է Պետերբուրգ բարձրագույն կրթություն ստանալու, սակայն ոչ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի, ոչ Քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի արխիվներումնրա անունը չկա։ Էդմոն Տիգրանյանը եզրակացնում է, որ հավանական է՝ նա ուսումը ստացել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1890 թվականին ավարտել է Թիֆլիսի հաղորդակցման ուղիների տեխնիկական ուսումնարանը։

1905 թվականին տեղափոխվել է Երևան ու Քաղաքային վարչության շինարարական բաժնում անցել է աշխատանքի՝ որպես քաղաքային տեխնիկ, որը ըստ էության Երևանի գլխավոր ճարտարապետի նախատիպն է։ 1906-1911 թվականներին գծել է Երևանի մինչ այդ գոյություն ունեցած ամենամանրամասն քարտեզը։

Մեհրաբյանը իր գործունեության ընթացքում բազմաթիվ շենքերի հեղինակ է դարձել։ Ոճով ավելի շատ ձգտել է ռուսական կլասսիցիզմին։

Մահացել է 1936 թվականին, Թբիլիսի քաղաքում։

Նախագծեր

Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագիծը
  • 1906-1911 - Երևանի գլխավոր հատակագիծ
  • 19-20 դդ. - Բաբաևների բնակելի տուն (այժմ՝ Ագաթանգեղոսի փողոց 3)
  • 20 դ․ սկիզբ - Հովհաննես Գրիգորյան բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 2)
  • 1908 - Ոստիկանության բաժանմունք (Խորենացու 22)
  • 1909-1911 - Լիմոնադի գործարանի շենք (Նալբանդյան փող. 20ա)
  • 1909-1914 - Գաբրիել Գաբրիելյանցի բնակելի տուն (Աբովյան 1/4)
  • 1915 - Բժիշկ Հովհաննիսյանի տուն և հիվանդանոց (Աբովյան 3)
  • 1920 - Թիֆլիսի առևտրական բանկ (Նալբանդյան փող. 2)
  • Տաճարային հրապարակ (չի պահպանվել, այժմ՝ Շահումյան հրապարակ)
  • Քաղաքային դումա (Խորենացու 16)
  • Տեր-Իսահակյանի բնակելի տուն (Պուշկինի 23)
  • Անդրեասյանի բնակելի տուն (Արամի 23)
  • Ենգիբարյանի բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 4)

Վերակառուցել է

  • Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն, այժմ՝ «Սպայի տուն»)

Պատկերասրահ

Տես նաև

  • Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Boris Mehrabyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Boris Mehrabyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes