Beglar Hovhannisyan
Quick Facts
Biography
Բեգլար Սարիբեկի Հովհաննիսյան (1920, Գանձակ, Նոր Բայազետի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Բեգլար Հովհաննիսյանը ծնվել է 1920 թվականին, Կամոյի շրջանի Բատիկյան գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Կամոյի մանկավարժական ուսումնարանը, նշանակվել ուսուցչական աշխատանքի։
Զորակոչվել է բանակ, ավարտել է Չելյաբինսկի ավիադպրոցը, 1943 թվականի աշնանը հրաձիգ-ռադիստի մասնագիտությամբ նշանակվել է 388-րդ ավիաէսկադրիլիայում։ Կատարել է 98 մարտական թռիչք։ Մասնակցել է Մոսկվայի մոտ գերմանացիների ջախջախմանը, Լենինգրադի, Խարկովի, Ստալինգրադի մատույցներում, Կուրսկ-Օրյոլի աղեղում մղված օդային մարտերին, Կալինինգրադի գրավմանը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Արիության համար» և ուրիշ մարտական մեդալներով։
1945 թվականի դեկտեմբերին Հովհաննիսյանն ավագ լեյտենանտի կոչումով զորացրվել է։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Երկար տարիներ դասավանդել է Կամոյի շրջանի դպրոցներում, եղել Բատիկյանի միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Արիության համար» մեդալ