Basile le Voleur
Quick Facts
Biography
Գող Վասիլ (լատ.՝ Cavasilius, արաբերեն՝ Բասիլ էլ Էրմենի, ծննդյան թվականը անհայտ է — 1112), Կիլիկիայի հայ իշխան, Կամսարականների տոհմից։ Իշխել է Քեսունում, Մարաշում, Հռոմկլայում և այլ գավառներում։ Նրանից վասալական կախման մեջ են եղել մի քանի մանր հայ իշխաններ։ Գող Վասլի մոտ են ապաստանել սելջուկներից պարտված Կապադովկիայի հայ իշխանները։ 1101 —1105 թվականներին նրա տիրույթներում է գտնվել հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը։ Գող Վասիլը հաջողությամբ ետ է մղել սելջուկների հարձակումները (1107, 1108)։
1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը։
Դաշնակցել է խաչակիրների հետ՝ ընդդեմ սելջուկների։ Միջնորդել է խաչակիրների առաջնորդներին (Բոհեմունդ Անտիոքցուն՝ 1103 թվականին Բոլդուին Եդեսացուն՝ 1108 թվականին) սելջուկների գերությունից ազատելուն՝ վճարելով փրկագին։ 1112 թվականիև գող Վասիլը Տանկրեդ Անտիոքցուն զիջել է մի շարք գավառներ՝ պահպանելով իր տիրույթների զգալի մասը։ Ենթադրվում է, որ «Գող» մականունը գող Վասիլը ստացել է իր ռազմական հաջողությունների համար։
Գրականություն
- Սմբատ Սպարապետ (Գունդը ստաբլ), Տարեգիրք, Վնտ․, 1956։
- Մատթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։z
- Микаелян Г․, История Киликийского Армянского госу–дарства, Е․, 1952․ (ռուս.)
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 150)։ |