Azniv-Aida Buchiganian
Quick Facts
Biography
Ազնիվ-Աիդա Պուճիգանյան (Բուջիգանյան) (1945, Բեյրութ, Լիբանան), աշխարհագետ, ժողովրդագրագետ: Լիբանանի համալսարանի պրոֆեսոր:
Կենսագրություն
Ազնիվ-Աիդա Պուճիգանյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում: Սովորել է Լիբանանի և Ֆրանսիայի համալսարաններում: Լիբանանի և սահմանակից երկրների տնտեսական աշխարհագրության խնդիրների մասնագետ է: Պուճիգանյանի մի շարք աշխատություններ [«Հայերը Ռոն-Ալպյան աշխարհաշրջանում», 1978, «Տեղահանված ժողովուրդ: Նոր սփյուռք (19-20-րդ դարեր)», 1982, «Հայերի հասարակական-տնտեսական և քաղաքական դերը Եգիպտոսում 19-րդ դար», 1983, «Հայերն ԱՄՆ-ում», 1988, բոլորը՝ ֆրանսերեն] նվիրված են Եվրոպայում, Լիբանանում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում հայ սփյուռքի ձևավորման և ժամանակակից խնդիրներին: «Հայերը Բեյրութի ագլոմերացիայում» (1986) աշխատության մեջ Պուճիգանյանը հետազոտել է հայերի և տեղական միջավայիր փոխհարաբերությունները, հայերի կենցաղի ավանդները և ձեռքբերովի գծերը, երկրի կյանքում հայերի դերը: 1991 թվականից բնակվում է Կանադայում:
Երկեր
- Հայերը Ռոն-Ալպյան աշխարհաշրջանում, 1978 (ֆրանսերեն):
- Տեղահանված ժողովուրդ: Նոր սփյուռք (19-20-րդ դդ.), 1982 (ֆրանսերեն):
- Հայերի հասարակական-տնտեսական և քաղաքական դերը ԵգիպտոսումXIX դ., 1983 (ֆրանսերեն):
- Հայերն ԱՄՆ-ում, 1988 (ֆրանսերեն):
- Հայերը Բեյրութի ագլոմերացիայում, 1986:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 351:
- ↑ «Բուջիգանյան Ազնիվ | armeniansgenocide.am»։ www.armeniansgenocide.am։ Վերցված է 2019-04-09
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |