Azat Leyloyan
Quick Facts
Biography
Ազատ Արտաշեսի Լեյլոյան (դեկտեմբերի 20, 1926, Լենինական), հայ նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), պրոֆեսոր (1988)։
Կենսագրություն
1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1957 թվականին՝ Լենինգրադի բարձրագույն գեղարդյունաբերական ուսումնարանը։ 1958-1963 թթ.` ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1963 թվականին` Հատուկ գեղագիտության նախագծային բյուրոյի (1966 թվականից՝ Համամիութենական տեխնիկական գեղագիտության ինստիտուտի մասնաճյուղ) հիմնադիրներից և մինչև 1968 թվականը՝ մեքենաշինության ու սարքաշինության դիզայնի բաժնի վարիչ, 1968-1969 թթ.՝ Հայգովազդվարչության գլխավոր նկարիչ։ 1965 թվականից դասավանդում Է ԵԳԹԻ-ում, 1968-1986 թթ՝ դեկան, 1980-1985 թթ., 1990-2003 թթ.՝ ամբիոնի վարիչ։
Ստեղծագործական ուղի
Ստեղծագործել է դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստների («Մրգի սպասք», 1957, Սանկտ Պետերբուրգ, «Խորիրդային Հայաստան», սափոր, 1961, «Տոնական», սպասք, 1979) և խեցեգործության բնագավառներում։
Հեղինակ Է Դվինի, Գառնիի, Կարմիր բլուրի, Անիի և այլ հնավայրերից պեղված նյութական մշակույթի նմուշների գիտական չափագիությունների։