Aytsemik Ohanyan
Quick Facts
Biography
Այծեմնիկ Օհանյան (օգոստոսի 27, 1957(1957-08-27), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։
Կենսագրություն
Այծեմնիկ Օհանյանը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 8-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական): 1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, իսկ 1981 թվականին` նույն ֆակուլտետի կլինիկական ինտերնատուրան (բուժական գործ):
Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Աշխատանքային գործունեություն
1981 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Կիրովականի առաջին բուժմիավորման թերապևտ, 1989-1998 թվականներին՝ Վանաձորի առաջին պոլիկլինիկայի գերձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ: 1998-ից մինչև 2002 թվականը աշխատել է «Վանաձորի 2-րդ հիվանդանոց» ՊՓԲԸ-ում՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ։ 2002-2007 թվականներին եղել է «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ ախտորոշիչ բաշանմունքի վարիչ, 2007-2008 թվականներին՝ Վանաձորի «թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ: 2008 թվականից մինչև 2012 թվականը եղել է «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, 2012-2014 թվականներին՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ, 2014-ից մինչև 2018 թվականը՝ «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ: 2000-2018 թվականներին զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ մատուցելով բժշկական ծառայություն:
2005 թվականից մինչև 2008 թվականը եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով 2016 թվականից մինչև 2018 թվականը եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
2018 թվականի օգոստոսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Մրցանակներ
- «Մխիթար Հերացի» մեդալ (2011):