peoplepill id: astvatsatur-abegha
AA
3 views today
3 views this week
Astvatsatur Abegha

Astvatsatur Abegha

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Աստվածատուր Աբեղա (1387 - անհայտ), հայ գրիչ և մանրանկարիչ։ «Որդի Ատոմի և Շաքար խաթունի»։ Վանական և գեղարվեստական կրթությունը ստացել է Ռշտունյաց երկրի Սուրբ Վարդան անապատում, իր մորեղբայր Հակոբ վարդապետից սովորել է «... զգիր, զծաղիկ, զոս կել և զկազմել և այլ բազում բարութիւն»։ Ձեռագրեր է ընդօրինակել Ակոռիի և Ոստանի վանքերում։ Մատենադարանում են պահվում Աստվածատուր Աբեղայի պատկերազարդած 1417 թվականի (ձեռ. № 4841) և 1419 թվականի (ձեռ. № 2670) Ավետարանները, 1418 թվականի Մաշտոցը (ձեռ. № 4151)։ Աստվածատուր Աբեղան 1403 թվականին Անձնանապատում ընդօրինակել է մի Ոսկեփորիկ (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 705)։ Ընդօրինակություններ է կատարել կիլիկյան, հատկապես Սարգիս Պիծակի պատկերազարդած ձեռագրերից՝ փորձելով համակցել տեղական՝ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի և Կիլիկիայի XIV դարի գեղանկարչության ավանդույթները։ Աստվածատուր Աբեղայի պատկերներին բնորոշ է մաքուր, վառ գույների (կարմիր, կապույտ, կանաչ, դեղին) և ռիթմիկ գծերի դաշնությունը։ Նրա մանրանկարներում արտացոլվել են ժողովրդական նիստ ու կացի առարկաները, տարազը և այլն։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Astvatsatur Abegha is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Astvatsatur Abegha
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes