Askanaz Karapetian
Quick Facts
Biography
Ասքանազ Գևորգի Կարպետյան (1899, դեկտեմբերի 20, գյուղ Էվջիլար (Սուրմալուի գավառ) - 1978, նոյեմբերի 1, Երևան), գեներալ-մայոր (2.11.1944), Սովետական Միության հերոս (1.11.1943)։ ՍՄԿԿ անդամ 1920 թվականից։
Կենսագրություն
1919 թվականից զորակոչվել է դաշնակցական բանակ, ծառայել Սարիղամիշում, որտեղ կապվել է բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպության հետ։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի պարտությունից հետո մեկնել է Ադրբեջան։
1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը, իսկ 1921 թվականին քաղաքացիական կռիվներին։ 1923-1927 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմահետևակային դպրոցում։
1937 թվականից եղել է գնդի հրամանատար։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսի ազատագրմանը։ Կարապետյանի գունդը մարտնչել է Ստալինգրադյան ռազմաճակատում (1942- 1943 թվականներ)։
Գրականություն
- Ղարիբյան Ց. Լ., Մելիտոպոլի հերոսը, Երևան, 1973:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 306)։ |