Ashot Patmagryan
Quick Facts
Biography
Աշոտ Պատմագրյան (1898, ապրիլի 20 - 1982), սփյուռքահայ երաժշտական գործիչ, խմբավար, մանկավարժ, կոմպոզիտոր։
Կենսագրություն
Ծնվել է 1898 թ.ապրիլի 20-ին՝ Թավրիզում, ոսկերիչ-ադամանդագործ Արիստակես (Ռոստոմ) Զարգարբաշու ընտանիքում։ Երկու տարեկան հասակում կորցրել է հորը և մնացել երեք եղբայրների և երեք քույրերի հետ։ Շուտով Պատմագրյանին տեղավորել են կաթոլիկների Սեն Վենսան Դը Պոլ միաբանության դպրոցում։ 3-4 տարի հետո նա տեղափոխվել է Արամյան դպրոց, որը համարվում էր Պարսկաստանի հայկական առաջին կրթական հաստատություններից մեկը։ Դեռևս Արամյան դպրոցում ուսանելու տարիներին նա կապնվում է Հայ եկեղեցուն՝ «նախ՝ որպես մոմակալ, հետո՝ փոխասաց, ի վերջո՝ խմբավար:
Իմ վարժությունը հետզհետե փոխվեց մոլության, և այնպես պատահեց, որ ես տարիներ շարունակ ամեն առավոտ ներկա պիտի գտնվեի առավոտյան ժամերգությանը: Շատ հաճախ կպատահեր, մանավանդ ձմռան ամիսներին, որ եկեղեցում ես և Տ. Հմայակ քահանան կլինեինք: Ձայնս էլ լավ էր, և հետզհետև վարժվեցի երգասացության: Զարմանալի էր ամենքի համար, թե ինչպես մի դպրոցական աշակերտ ամեն առավոտ նախ եկեղեցի էր գնում և ապա՝ դպրոց»: |
Թեմակալ առաջնորդ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը պատանուն նվիրում է Առաքել Դավրիժեցու «Պատմության» գիրքը, մաղթելով՝ «որպեսզի լինես Մեծ Պապիդ արժանավոր ժառանգը, երբ Արամյան դպրոցն ավարտես, քեզ պիտի ուղարկենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսանելու:
Այդ օրվանից Գևորգյան ճեմարանում ուսանելը ինձ համար դարձավ իդեալ, որին հասնելու համար պատրաստ էի ամեն զոհողության»: |
1912 թվականին Պատմագրյանն ավարտել է Արամյան դպրոցը, նախապատրաստվել ճեմարանի ընդունելության քննություններին և 1913 թվականին մեկնել Էջմիածին, ուր հասել է օգոստոսի կեսերին: Այստեղ մրցույթը մեծ էր. 40 տեղի համար՝ 120 հոգի աշխարհի տարբեր ծայրերից: Առաջին քննությունը հայերեն գրավոր թելադրություն էր, ապա՝ բանավոր ընթերցանությունը, քերականություն, կրոն և այլն:
Հայերեն թելադրությունը ինձ հեշտ թվաց և կարծում էի, որ բավական լավ էի գրել»: |
Անսխալ գրելով գրավորը նա ստանում է «հինգ ու խաչ»:
Ես դարձա օրվա մարդը. ինձնով սկսեցին հետաքրքրվել ոչ միայն քննության մասնակցողները, այլ նաև հին ճեմարականները, նույնիսկ ուսուցիչներից մեկը եկավ և մանրամասնություններ հարցրեց Թավրիզի մեր դպրոցների և ուսուցիչների մասին»: |
Բարեհաջող է հանձնում նաև հայերեն ընթերցանության ու քերականության քննությունները։
Ըստ ծրագրի, պետք է Հավատամքը անգիր իմանային, թարգմանեինք, ինչպես նաև Խորհուրդ Մեծի խոսքերը փոխանակ արտասանելու, ես սկսեցի երգել՝ շատ գոհունակություն պատճառելով քննիչներին, մանավանդ նրանցից Ներսես Վարդապետի: Վերջին քննությունը թվաբանություն էր, որից միշտ թույլ եմ եղել և ճեմարանի մուտքի քննության ժամանակ միայն այդ առարկայից էի կասկածում, որ կարող էի կտրվել: Մի քիչ կասկածանքով ներս մտա.քննիչը անունս բարձրաձայն կարդաց և հարցրեց՝ այդ դո՞ւ ես, որ հայերեն գրավորից առաջինն ես եղել: Մտածեցի՝ փրկվեցի. անտրամաբանական պիտի լիներ ճեմարանի մուտքի քննությունների ժամանակ հայերենից առաջին ելնողին թվաբանության համար մերժել ընդունել: Եվ, իսկապես, քննություն չէր եղածը.մի քանի թվաբանական տարրական օրենքներ հարցրեց, մի հեշտ խնդիր տվեց լուծելու և ճանապարհեց, կարծես ասել ուզելով, թե արդեն ընդունվել ես, ի՞նչ ժամանակ կորցնեմ: Մի քանի օր հետո ճեմարանի մուտքի պատի վրա կախվեց ընդունվածների ցանկը, որոնց մեջ կար նաև իմ անունը: |
Ճեմարանում Պատմագրյանին դասավանդել են Ստեփան Կանայանը, Աշոտ Հովհաննիսյանը, Արշավիր Շավարշյանը, Պողոս Մակինցյանը և այլք։ Ուսումնառության առաջին իսկ ամիսներին Պատմագրյանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. իրենց 41 աշակերտներից բաղկացած դասարանի ձայնեղ տղաների ուժերով ստեղծել է երգչախումբ՝ քառաձայն փոքրիկ խումբ, որ երգում էր դասարանական ցերեկույթների ժամանակ և այլ առիթներով։ Պատմագրյանը իր երգեցիկ խմբին ուսուցանում է Թավրիզում սովորած խմբերգերը և տալիս ժողովրդական և ազգային երգերից բաղկացած անդրանիկ համերգը, որն անցնում է խանդավառ մթնոլորտում։
Մեկ տարի անց ճեմարանի զանազան դասարաններում սովորող նվագողներից Պատմագրյանը ստեղծում է նվագախումբ. այսուհետ երգչախումբը հանդես է գալիս նվագախմբի ընկերակցությամբ։ Երգչախմբի ելույթներից մեկը ճակատագրական է դառնում Պատմագրյանի համար։ Ճեմարանի տեսուչ Ստ. Մալխասյանցն իր խոսքն ավարտում է հետևյալ կերպ.
Այսօրվանից ես քո անունը՝ Պատմագրյանը փոխում եմ Երաժշտագրյանի: |
1921 թվականին Պատմագրյանը մեկնում է Գերմանիա, ուսումնառությունը շարունակում Բեռլինի Շթերնշես մասնավոր կոնսերվատորիայում՝ զուգահեռաբար ուսանելով Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության և արվեստի պատմության ֆակուլտետում։ Նա ընդգրկվում է Բեռլինի կոնսերվատորիայի բարձր կուրսեցիներից կազմած երգչախմբի կազմում։ Առաջին իսկ ստեղծագործության՝ Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներր ըստ Մատթեոսի» պասսիոնի ազդեցության տակ Պատմագրյանը հետագայում գրում է հայ եկեղեցական շարականներից հյուսված «Հայկական օրատորիան»՝ նկատի ունենալով միևնույն կազմը՝ երգչախումբ, նվագախումբ, մենակատարներ, երգեհոն:
Ուսումնառությունն ավարտելով՝ Պատմագրյանը նվիրվում է հայ երաժշտության ուսումնասիրության և տարածման գործին, համերգներով ու դասախոսություններով հանդես գալիս հայ գաղթավայրերում՝ Փարիզ, Թավրիզ, Թեհրան, Կահիրե, Ալեքսանդրիա, Բաղդադ, Հալեպ, Հյուսիսային Ամերիկայի զանազան քաղաքներ՝ Նյու Յորք, Դետրոյտ, Լոս-Անջելես:
1927 թվականին Փարիզում նա կազմակերպում է «Գուսան» երգչախումբը, որի անդրանիկ համերգը կայանում է 1927 թվականի փետրվարի 26-ին։ Համերգը կրկնվում է ապրիլի 10-ին՝ նույն հայտագրով, նույն կազմով։ Համերգներ են տեղի ունենում նաև 1933 թվականին Թեհրանում, 1937 թվականին՝ Բաղդադում։
Մահացել է 1981 թ. ապրիլի 28-ին Բեյրութում։
Աշխատություններ
Պատմագրյանը հեղինակել է մեներգեր, ռոմանսներ («Իմ գարուն», «Օրոր», «Սիրտս», «Փափագ», «Ցնորք», «Սիրերգ» և այլն), խմբերգեր, դաշնամուրային սյուիտ, «Հայկական օրատորիան», մանկական փոքրիկ օպերաներ՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» և «Տերն ու ծառան» երկերի հիման վրա։
Մեծ է Պատմագրյանի ներդրումը հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում։ 1937 թ. Ալեքսանդրիայում հրատարակվում է նրա «Երաժշտարանը»՝ արժանանալով բարձր գնահատականի։ «Երաժշտարանն» Ալեքսանդրիայից բացի տարածվում է Կահիրեում, Բեյրութում, Երուսաղեմում: Տարիներ անց, երբ Պատմագրյանը դասախոսում է Թեհրանի կոնսերվատորիայում, կրթության նախարարության որոշմամբ «Երաժշտարանը» թարգմանվում է պարսկերեն, հրատարակվում է «Նաղմենամե» վերնագրով, և որպես սոլֆեջիոյի դասագիրք, գործածվում դպրոցներում։ Հայ երաժշտական-բանահյուսական գրականության մեջ կարևոր տեղ գրավեցին «Գանձարան հայ երգերու» յոթ պրակները, որոնք լույս տեսան Կահիրեում։ Այդ պրակներուն ընդգրկված են ազգային հեղափոխական, ժողովրդական, սիրային, կրոնական, դպրոցական և Հայաստանյան երգերի առավելագույն մասը։
1937 թվականին Բեյրութում լույս է տեսել Պատմագրյանի «Հայ երգը դարերի միջից» երաժշտական հանրագիտարանը՝ հայ ժողովրդական, աշուղագուսանական, եկեղեցական և քաղաքային երգերին նվիրված շքեղատիպ հատորը։ Բեյրութահայ մամուլը «Այգ», «Արարատ», «Երիտասարդ հայ», «Կանչ», «Հայկազյան տարեգիրք», «Հասկ», «Նաիրի», «Շիրակ», «Սփյուռք» ընդարձակ հատվածներ են արտատպել գրքից և ջերմ գրախոսականներ նվիրել։
1967 թվականին Պատմագրյանը հաստատվել է Բեյրութում, դասախոսել, լիբանանահայ մշակութային միության նախաձեռնությամբ կազմել երգչախումբ և հանդես եկել համերգներով։
Պարգևներ
- 1958 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից արժանացել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի։
- Ծավալված խմբավարական գործունեության, ի մասնավորի՝ պարսկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումների կատարման համար 1943 թվականին պարգևատրվել է Իրանի «Էլմի» շքանշանով::
Գրականություն
- «Քառասնամյա հոբելյան Աշոտ Պատմագրյանի երաժշտական-կրթական գործունեության», խմբավար Պ. Սիմոնյան, Բեյրութ 1962:
- Բրուտյան Ց, Սփյուռքի հայ երաժիշտները, Երևան 1968:
- Բրուտյան Ց., հայ երաժշտական մշակույթի աշխարհասփյուռ ընձյուղները, Երևան 1996: