peoplepill id: ashot-aghababyan-1
AA
Russia Armenia
2 views today
2 views this week
Ashot Aghababyan
��աթի և կաթնամթերքների ճարտարագետ-տեխնոլոգ

Ashot Aghababyan

The basics

Quick Facts

Intro
��աթի և կաթնամթերքների ճարտարագետ-տեխնոլոգ
Work field
Gender
Male
Place of birth
Stepanakert, Azerbaijan
Age
66 years
Family
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աղաբաբյան (այլ կիրառումներ)

Աշոտ Արմենի Աղաբաբյան (հունվարի 1, 1959(1959-01-01), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), կաթի և կաթնամթերքների ճարտարագետ-տեխնոլոգ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1994): ՀԳԳԱ թղթակից անդամ (1998): ՌԴ բնական ԳԱ անդամ (1998):

Արմեն Աղաբաբյանի որդին:

Կենսագրություն

Աշոտ Աղաբաբյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1981 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1984 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրան: 1985-1998 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի աշխատակից, 1985-1986 թվականներին՝ գիտաշխատող: 1986-1989 թվականներին եղել է կաթի ֆիզքիմիայի բաժնի վարիչ, 1989-1994 թվականներին՝ կաթի տեխնոլոգիայի և ֆիզքիմիայի տեխնոլոգիայի վարիչ, 1994-1998 թվականներին՝ գիտության բաժնի վարիչ: 1998-2002 թվականներին եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոգիտություն» ընկերության գործադիր տնօրեն, 2002 թվականից՝ Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի փոխտնօրեն, 2006 թվականից՝ Հայկական պետական ագրարային համալսարանի սննդային տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան:

Աշխատանքները վերաբերում են պանիրների անթափոն արտադրության մեջ կաթնաթթվային մանրէների կենսաբանական ակտիվ պատրաստուկների կիրառության տեսական հիմնավորումներին և գործնական հետևանքներին: Մշակել է հոլանդական խմբի պանիրների ստացման տեխնոլոգիա՝ տեխնոլոգիական պարամետրերի միասնականացման եղանակով: Աղաբաբյանը գիտական աշխատանքների և դասագրքերի հեղինակ է:

Անդամակցություն

  • Մասնագիտացված խորհրդի քարտուղար («Մսամթերքի, կաթնամթերքի և ձկնամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտացված խորհուրդ ՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար), 1988-1994
  • Հրատարակչության խորհրդի անդամ (ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոգիտություն» ամսագիր), 1995
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
  • Մասնագիտացված խորհրդի անդամ (041 «Սննդի տեխնոլոգիաներ» մասնագիտացված խորհուրդ ՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար), 1999
  • Մասնագիտացված խորհրդի նախագահ (002 «Սննդի տեխնոլոգիա» մասնագիտացված խորհուրդ ՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար), 1995-1999
  • ՀԱԱՀ-ի երկու մասնագիտացված խորհուրդների անդամ (տնտեսական գիտություններ, գյուղատնտեսական և տեխնիկական գիտություններ), 2005

Երկեր

  • Կաթի ֆիզիկան և քիմիան, Երևան, 1997:

Ծանոթագրություններ

  1. «АФ РАЕН - Члены Академии»։ www.raen.am։ Վերցված է 2019-08-21 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. Administrator։ «Աղաբաբյան Աշոտ Արմենի»։ anau.am։ Վերցված է 2019-08-21 
  4. Աղաբաբյան Աշոտ Արմենի, Բեգլարյան Ռազմիկ Արշակի, Արաքսյանց Ա Է (1998)։Մսրյան Ս Հ, ed.։ «Կաթի քիմիա և ֆիզիկա»: Առարկայի լաբորատոր պարապմունքների ուսումնական ձեռնարկ։ Երևան: տպ. ՀԳԱ 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Ashot Aghababyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Ashot Aghababyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes