Arusyak Baltayan
Quick Facts
Biography
Արուսյակ Կարոյի Բալթայան (մայիսի 18, 1971(1971-05-18), Պլովդիվ, Բուլղարիա), հայազգի ջութակահարուհի։
Կենսագրություն
Արուսյակ Բալթայանը ծնվել է 1971 թվականի մայիսի 18-ին, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։
Ավարտել է Պլովդիվի «Դոբրին Պետհով» բարձրագույն երաժշտական դպրոցը, որից հետո՝ ԱՄՆ-ի Կենտրոնական Արկանզասի համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան։ Բրիտանական խորհրդի կրթաթոշակով ուսումը շարունակել է Լոնդոնի երաժշտության և դրամայի «Հիլդհոլ» դպրոցում՝ Ի. Նիմաևի ղեկավարությամբ։
Երաժշտության մագիստրոսի աստիճան ստացել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (2003, ղեկ.՝ Մ. Չալիֆուրի)։ Հանդես է գալիս Լոս Անջելեսի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ, «Նյու Վեսթ» սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ։
Արուսյակ Բալթայանըը մենահամերգներով շրջագայել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Չեխիայում։ 1993 թվականին Հոլանդիայում թողարկել է խտասալիկ՝ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։
Մրցանակներ
- Արամ Խաչատրյանի անվան միջազգայինմրցանակ (1990, Նյու Յորք)
- Wid-American («Լեոպոլդ Շոպմեյքեր» մրցանակ, 1991, 1995, Կանզաս Սիթի)
- «Բեթհովեն ակումբի» («Ռուդոլֆ Լիպիցեր» մրցանակ, 1996, Իտալիա)
- «Maurice Warshaw» (Մեծ Բրիտանիա, 1997)
- Բերբանկի ֆիլհարմոնիկ (Մեծ մրցանակ, 2002)