peoplepill id: arushan-hovhannesi-hakobyan
AHH
Armenia
6 views today
6 views this week
Arushan Hovhannesi Hakobyan
Armenian statesmen

Arushan Hovhannesi Hakobyan

The basics

Quick Facts

Intro
Armenian statesmen
Places
Work field
Gender
Male
Place of birth
Damala, Samtskhe–Javakheti, Georgia
Age
76 years
Education
Єреванський зооветеринарний інститут
Yerevan, Armenia
Higher Party School at the Central Committee of the CPSU
Soviet Union
The details (from wikipedia)

Biography

Առուշան Հովհաննեսի Հակոբյան (ապրիլի 12, 1948, Դամալա, Ախալցիխեի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն

1965 թվականին գերազանցությամբ ավարտել է Վրաստանի Ախալցիխեի շրջանի Դամալայի միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (ԵրԱԱ) կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը, ստացել ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։ 1970 - 1973 թվականներին սովորել է ԵրԱԱ ինստիտուտի ստացիոնար ասպիրանտուրայում (պաշտպանել ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան)։ 1978 - 1982 թվականներին սովորել է ԽՄԿԿ ԿԿ բարձրագույն դպրոցում (Հասարակական գիտությունների ակադեմիա), ավարտել է գերազանցությամբ և ստացել քաղաքագետի մասնագիտություն։

Աշխատանքային գործունեություն

Առուշան Հակոբյանը 1970 թվականին Վայքի կաթնամթերքների արտադրության գործարանում աշխատել է որպես գլխավոր ինժեներ, իսկ 1973 - 1976 թվականներին եղել է ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող՝ նշված տարիներին միաժամանակ համատեղելով ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի դասախոսի աշխատանքը։ 1975 - 1976 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ԵրԱԱ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, իսկ 1976 - 1977 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի արդյունաբերության և գյուղական երիտասարդության բաժնի վարիչ, այնուհետև, 1977 - 1982 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար։ 1977 - 1982 թվականներին եղել է նաև Երիտասարդ դասախոսների դպրոցի դասախոս։

1982 - 1983 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ՀԿԿ Մասիսի շրջկոմի 2-րդ քարտուղար, 1983 - 1987 թվականներին՝ Մասիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ։ 1987 - 1988 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի ագրոարդյունաբերության բաժնի վարիչի առաջին տեղակալ։

1988 - 1991 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ՀԿԿ Արարատի շրջկոմի 1-ին քարտուղար, իսկ 1991 - 1992 թվականներին՝ ՀՀ Ձկնային կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ։

1992 - 1996 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի աշխատակազմի ղեկավար։

Առուշան Հակոբյանը 1996 - 2018 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, իսկ 1996 թվականից առ այսօր «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն։

2002 թվականից առ այսօր Ա. Հակոբյանը «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ նախագահն է։

2006 թվականի հունվարի 4-ից մայիսի 25-ը եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն իրականացնող հանձնաժողովի նախագահ։

Հավելյալ տեղեկատվություն

1996 - 2018 թվականներին Առուշան Հակոբյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի «Պաշտոնական տեղեկագիր» պարբերականի խմբագրակազմի ղեկավար, իսկ 1998 - 2018 թվականներին՝ «Սահմանադրություն և իրավունք» Հանրապետական ութ օլիմպիադաների կազմկոմիտեների նախագահ։

2000 - 2018 թվականներին ղեկավարել է «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն»-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հրատարակվող «Almanaсh» ամենամյա միջազգային քառալեզու հանդեսի հրատարակչական խումբը, իսկ 2007 - 2018 թվականներին՝ «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» («Конституционное правосудие в новом тысячелетии») երկլեզու պարբերականի հրատարակչական խումբը և 2012 - 2016 թվականներին եղել է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների լրատու» (Вестник органов контитуционного контроля стран новой демократии) պարբերականի հրատարակչական խմբի ղեկավար։

Ա։ Հակոբյանը եղել է «Դամալա» ազգագրական-հայրենագիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ։

Կոչումներ, պարգևներ

1978 թվականի դեկտեմբերի 27-ին և 1980 թվականի մարտի 26-ին Ա․ Հակոբյանը պարգևատրվել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի «Ժողվերահսկողության համակարգում ակտիվ աշխատանքի համար» մեդալներով։ 1980 թվականի ապրիլի 25-ին պարգևատրվել է «Համամիութենական հարվածային կոմերիտական կառույց Բայկալ-Ամուր մայրուղու շինարարությանն ակտիվ մասնակցության համար ՀամԼԿԵՄ կենտկոմի «Աշխատանքային արիության համար» մեդալով։

1981 թվականի ապրիլի 12-ին պարգևատրվել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի «Սահմանապահ զորքերի գերազանցիկ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ նույն թվականի սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով «Արփա-Սևան» ջրատարի շինարարությանն ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» ԽՍՀՄ մեդալով։

1982 թվականի մարտի 26-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով և 1986 թվականի հուլիսի 15-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Պատվո նշան» շքանշանով։

1993 թվականի ապրիլի 12-ին և 1995 թվականի հուլիսի 17-ին պարգևատրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատվոգրերով։

1996 թվականի հոկտեմբերի 9-ին Ա. Հակոբյանն ընտրվել է ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի անդամ։

1998 թվականի ապրիլի 12-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհագրով և մեդալով, իսկ 1999 թվականի մարտի 9-ին ՀՀ վարչապետի թիվ 145 որոշմամբ պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար» շնորհագրով և հուշամեդալով։

2007 թվականի օգոստոսի 29-ին Ա. Հակոբյանին շնորհվել է «Արդարադատության բարձրագույն պետական խորհրդականի» դասային աստիճան։

2011 թվականի փետրվարի 1-ին պարգևատրվել է ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով։

2016 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով «Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար» պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

2019 թվականին արժանացել է Համահայկական գրողների միության «Ոսկե դար» մրցանակի։

Գրքեր, հրապարակումներ

Առուշան Հակոբյանը հեղինակ է 4 մենագրության և համահեղինակ՝ 8 գրքերի։

Ա․ Հակոբյանն ունի ավելի քան 50 գիտական և 70 վերլուծական հրապարակումներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն)՝ նվիրված սահմանադրական իրավունքի և սահմանադրական արդարադատության, հայ մշակույթի, գրականության, ազգագրության, հայրենագիտության, պետական կառավարման, հայ-վրացական հարաբերությունների, գյուղատնտեսության տարբեր բնագավառներին, ռեգիոնալ զարգացման հարցերին ու խնդիրներին (տպագրված՝ Երևանում, Մոսկվայում, Կիևում, Բառնաուլում, Ս․ Պետերբուրգում, Կրասնոդարում)։

2015 թվականին Ա․ Հակոբյանի հեղինակությամբ և մենախոսությամբ նկարահանվել է «Վահան Տերյան» երկու մասից բաղկացած ֆիլմը։ 2019 թվականին հրատարակվել է Ա․ Հակոբյանի «Վահան Տերյանի հետ» հանրագիտարանային գիրքը՝ նվիրված Վ․ Տերյանի 135-ամյակին, որն արժանացել է Համահայկական գրողների միության տարվա մրցանակին։

2006 թվականին Ա․ Հակոբյանն իրականացրել է «ШТРИХИ К  ПОРТРЕТУ» գրքի խմբագրումն ու հրատարակումը, իսկ 2010 թվականին Ա․ Հակոբյանի խմբագրությամբ իրականացվել է «ШЕДЕВРЫ РУССКОЙ ПОЭЗИИ» ժողովածուի հրատարակումը։

2015 թվականին լույս է տեսել  Ա․ Հակոբյանի «Փոշմանել եմ․․․ փոշմանելուց» բանաստեղծությունների ժողովածուն։

Ա․ Հակոբյանը զեկուցումներով հանդես է եկել պատմամշակութային, սահմանադրական իրավունքի, հայ գրականության, սննդարդյունաբերության հարցերին նվիրված շուրջ 25 միջազգային գիտական և գիտագործնական համաժողովներում և միջոցառումներում։

Ա․ Հակոբյանը Վ․ Տերյանի ստեղծագործությունների ժողովածուների, ուսումնասիրությունների, 8 գրքերի, մի շարք հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ ռուսական և վրացական մամուլում։ Նա եղել է Վ․ Տերյանի 120, 125 և 135 ամյակներին նվիրված միջոցառումների կազմկոմիտեների անդամ և հանդիսավոր նիստերի զեկուցողը, ինչպես նաև պոետի 130-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ ՀՀ վարչապետ)։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Arushan Hovhannesi Hakobyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Arushan Hovhannesi Hakobyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes