peoplepill id: artsrun-berberian
AB
Russia Armenia
10 views today
10 views this week
Artsrun Berberian
��այ արծաթագործ

Artsrun Berberian

The basics

Quick Facts

Intro
��այ արծաթագործ
Gender
Male
Place of birth
Tbilisi, Georgia
Place of death
Yerevan, Armenia
Age
68 years
The details (from wikipedia)

Biography

Արծրուն Արմենակի Բերբերյան (դեկտեմբերի 22, 1925(1925-12-22), Թիֆլիս, ԽՍՀՄ - հունվարի 1, 1994(1994-01-01), Երևան, Հայաստան), հայ արծաթագործ: Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է վզնոցներ, սկուտեղներ, սափորներ, զարդաքանդակներ:

Կենսագրություն

Արծրուն Բերբերյանը ծնվել է 1925 թվականին, Թիֆլիսում, 1914 թվականին Վանից ներգաղթած և Թիֆլիսում հաստատված Բերբերյանների ընտանիքում: Բերբերյանները տեղափոխվել են Թավրիզ, որտեղ հայկական դպրոցների փակվելու պատճառով Արծրունի ուսումը կիսատ է մնացել: Հայրը նրան տվել է արհեստ սովորելու Թավրիզում հաստատված վանեցի արծաթագործների մոտ: Աշակերտել է արծաթագործներ Ատոմ Սապոնջյանին և Փանոս Ժամհարյանին: 1946 թվականին մեկնել է Թեհրան, որպես վարպետ աշխատել Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում: 1936 թվականին Պարսկաստանից ներգաղթել է Հայաստան, զբաղվել Ուրարտական-Արարատյան արվեստի վերականգնմամբ: Երևանում ընդգրկվել է ժողովրդական ստեղծագործողների տան աշխատանքներում, մետաղի գեղարվեստական մշակման դասեր տվել Երևանի ուսումնարաններից մեկում, Էրեբունի թանգարանում աշխատել որպես վերականգնող

Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է «Ծխախոտատուփ» (1942), «Ծաղկաման» (1944), «Բուրվառ» (1964), «Գավաթ» (1970), «Վան» (վզնոց, 1971), «Աղթամար» (սկուտեղ, 1972), «Արգիշտի» (սափոր, 1973), «Սափոր» (1976), «Թեյշեբա» և այլն, նաև գեղարվեստական զարդաքանդակներ՝ («Կենաց ծառ» 1973, 1974): Գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Սուրբ Էջմիածնի վեհարանում, ՀԺԱԹ-ում և այլուր:

Բերբերյանի աշխատանքները՝ դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ գործեր, դիտել են Մոսկվայի, Լենինգրադի, Ռոտերդամի, Դորտմունդի, Ժնևի, Լոզանի, Ռեյկյավիկի, Հելսինկիի, Կոպենհագենի և այլ քաղաքների արվեստասերները: Նրա մի շարք ստեղծագործություններ մշտապես ցուցադրվում են Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի, Դետրոյտի և այլ թանգարաններում:

Պարգևներ և մրցանակներ

Բերբերյանն արժանացել է ժողովրդական ստեղծագործողների հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոների դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմներով, բրոնզե (1973) և ոսկե մեդալներով (1975,1977):

Մահ

Արծրուն Բերբերյանը մահացել է 1994 թվականին, Երևանում:

Մեջբերումներ Ա. Բերբերյանի մասին

Արծրուն, սիրելիս Քեզ, քո գործը տեսնելիս, նորից հասկանում ես, թե ինչումն է կայանում մեր ազգի գոյությունը: Իհարկե, միայն ստեղծագործ միտքը և հավատը լավին, գեղեցիկին: Կեցցե՛ս, հայի զավակ: Քեզ արվեստի մեծ հաղթանակ, մեծ ճանապարհ դեպի Վան:


Ուրախ եմ... դուռը բացել ոսկեձեռ արծաթագործ վասպուրականցի հայրենակցիս: Հրաշագործի, վաղեմի հեքիաթս վերակենդանացնողիս հեքիաթի դուռը բացեցի...Թատրոն եմ հրավիրում, Վանում հանդիպել եմ ցանկանում:


Երբ նայում ես Արծրուն Բերբերյանի աշխատանքներին, սիրտդ լցվում է հպարտությամբ հայրենիքիդ համար: Նրա շատ աշխատանքներ կարող են իրավամբ տեղ զբաղեցնել համաշխարհային մշակույթի գլուծգործոցների կողքին: Խոնարհվում և բարեմաղթում եմ քեզ քո վեհ գործում:


Շատ ուրախ եմ, որ իմ հայրենակից և ազգական Արծրուն Բերբերյանը հասել է այսպիսի բարձունքների: Հասել է իր ուժերով, իր գործը սիրելու և նրան նվիրվելու տոկունությամբ: Այս հարկի տակ, Նոր Երևանի կենտրոնում հառնել-վերածնվել է Վան-Վասպուրականի ոգին, ավելի ճիշտ՝ ուրարտական Տուշպա-Տոսպի ոգին, որը երևի նույնպես փոքրիկ մի ապացույց է այն մեծ իրողության, որ վասպուրականցիները իրենց արյան ու արվեստի մեջ կրում են ուրարտացի նախնիների գեներն ու շնորհները:


Գրականություն

  • Արծրուն Բերբերյան: Ալբոմ, Գրիգորյան Պերճ, Յազիչյան Ա. Գ, Սահակյան Մ. Վ., Երևան, Սովետական գրող, 1988:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 227:
  2. «Արծրուն Արմենակի Բերբերյան»։ matyan.am։ Վերցված է 2019-06-13 
  3. «Գավաթ «Թեյշեբա»»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2019-06-13  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Artsrun Berberian is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Artsrun Berberian
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes