Artemi Shahgaldyan
Quick Facts
Biography
Արտեմի Գրիգորի Շահգալդյան (1910, ապրիլի 17, Պրոխլադնի, Կաբարդա-Բալկարիա - 1985, մայիս 26, Նալչիկ), խորհրդային ջութակահար, դիրիժոր։ Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (1964)։
Կենսագրություն
Արտեմի Շահգալդյանը ծնվել է Ռուսաստանի Կաբարդա-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում։ Սովորել է Մոսկվայի (1930-1931 թթ.), կատարելագործվել Լենինգրադի (1951) կոնսերվատորիաներում։ 1932-1942 թվականներին ղեկավարել է Նալչիկի ռադիոյի սիմֆոնիկ անսամբլը։ 1942-1947 թվականներին նախ իբրև ջութակահար-կոնցերտմայստեր, ապա դիրիժոր աշխատել է Երևանի երաժշտության կոմեդիայի թատրոնում, 1947-1967 թվականներին՝ Նալչիկի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1967-1970 թվականներին՝ երաժշտության թատրոնի գլխավոր դիրիժոր։ Եղել է Կաբարդա-Բալկարիայի երգչախմբային ընկերության նախագահ (1957-1967 թթ.)։ 40-ից ավելի երկերի (գլխավորապես երգեր) հեղինակ է։
Մահ
Մահացել է 1985 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանի Նալչիկ քաղաքում։