Artem Aghamalyan
Quick Facts
Biography
Աղամալյան Արտեմ Պողոսի (1882–1963), խորհրդային պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է հունվարի 15-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Չայքադուզ գյուղում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղ)։ Աղամալյանը 1903 թվականին արտասահմանից Անդրկովկաս էր տեղափոխել լենինյան «Իսկրա»–ն։ 1914 թվականին մասնակցել էր ընդհատակյա տպարանը Բաքվից Գյանջա (այժմ՝ Կիրովաբադ) տեղափոխելուն։
1918 թվականին մասնակցել էր Ադրբեջանում խորհրդային իշխանության համար մղվող պայքարին, իսկ 1920 թվականին, Հայաստանում՝ Մայիսյան ապստամբությանը: 1926-1937 թվականներին վարել էր մի շարք պատասխանատու պաշտոններ։ Աղամալյանը ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի (1926–1928), վերստուգիչ հանձնաժողովի (1928-1932), Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի (1927-1931) և Հայաստանի Կենտգործկոմի (1927-1937) անդամ։
Պարգևներ
Աղամանյանը պարգևատրվել էր Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է փետրվարի 9-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |