Arshavir Ghazaryan
Quick Facts
Biography
Արշավիր Մելիքսեթի Ղազարյան (սեպտեմբերի 25, 1914, գյուղ Աղավնաձոր (Եղեգնաձորի շրջան) - նոյեմբերի 7, 1995), հայ խորհրդային դերասան և դրամատուրգ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Կենսագրություն
Արշավիր Ղազարյանը ծնվել է Այնաձոր գյուղում։ 1932-1935 թվականներին մասնակցել է Կաուչուկի գործարանի թատերախմբի աշխատանքներին։ 1935 թվականին մասնակցել է Արմեն Գուլակյանի ղեկավարած թատերական 6-ամսյա դասընթացներին և որպես դերասան աշխատել աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1939-1941 թվականներին աշխատել է Կոտայքի շրջանային պետական թատրոնում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, այնուհետև կրկին վերադարձել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։
Լավագույն դերերից են՝ Համբո «Գիքոր», ըստ Թումանյանի, Ներսես Աշտարակեցի (Դ․ Ղազազյանի «Խաչատուր Աբովյան»), Ծերուն հայրիկ (Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաք») Սուրաթով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Սաղաթել, Էլիզբարով (Շիրվանզադեի «Պատվի համար»), Արթուր Մոնտանելի («Բոռ», ըստ Վոյնիչի), Միլլեր (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Նեզնամով, Դուդուկին (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»)։ Հեղինակ է մի շարք պիեսների՝ «Ցասման Մհեր», «Երեք գիշեր», «Լուսաբաց» և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 20)։ |