Arshamuni
Quick Facts
Biography
Արշամունիներ, հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում և Մարզպանական Հայաստանում: Տոհմի իշխանական կալվածքն է եղել Տուրուբերան նահանգի Արշամունիք գավառը: Փավստոս Բուզանդի ժամանակ Արշամունիքը համարվում էր Տարոն գավառի մի մասը, իսկ Ղազար Փարպեցու մոտ այն հանդես է գալիս որպես առանձին գավառ: Տոհմի և գավառի անվանումը ծագում է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր Արշամից (մ.թ.ա. 240-220), որը հիմնադրել էր Արշամաշատ քաղաքը: Հին ժամանակներում Եփրատի հովտում, եղել է Արշամունյաց նախարարական տոհմը, Բինգյոլի ստորոտում նրանց սերունդները՝ այն վայրում, որը պահել է նրանց անունը, շարունակել են իրենց գոյությունը համեմատաբար երկար ժամանակ: Հայ հին մատենագրության մեջ Արշամունիքը համարվում է աշխարհագրական տերմին: Համարվում է, որ Արշամունիների տոհմն այն ժամանակ գոյություն չուներ, և 5-րդ դարում նրանց կալվածքները գտնվում էին Մանդակունիների նախարարական տան ձեռքին: Արշամունիների նախարարական տոհմը չի հիշատակվում Մեծ Հայքի Գահնամակում և Զորանամակում, սակայն հիշատակվում է Մարզպանական Հայաստանում: Վահանանց պատերազմում (481-484)` Արծաթի ճակատամարտին (484) մասնակցել է Ներսեհ Կամսարականի դայակորդի Խուրս Արշամունին: 6-րդ դարից սկսած մինչև 8-րդ դարի սկիզբ, տոհմի անդամները հիշատակվում են Արշամունիք գավառի եպիսկոպոսներ:
Արշամունյաց եպիսկոպոսների ցանկ
- Տաճատ Արշամունի (6-րդ դարի սկիզբ),
- Վաղոտ Արշամունի (6-րդ դարի կես),
- Թեոփիլոս Արշամունի (7-րդ դարի կես),
- Թեոդորոս Արշամունի (8-րդ դարի սկիզբ):
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ
- ↑ «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Պետրոս Հովհաննիսկան, Ա. Աբրահամյան, Երևան, 1981, Հատոր 1, էջ 577-578.
- ↑ «Պատմություն Հայոց», Ղազար Փարպեցի, Դրվագ Գ, ՁԱ.
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 300, 307, 563-564, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 33, 137.
Տես նաև
- Գահնամակ
- Զորանամակ
- Վահանանց պատերազմ