Arshak Mamikonyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Արշակ Մամիկոնյան (դեկտեմբերի 18, 1872, Թիֆլիս-նոյեմբերի 2, 1937, Թբիլիսի), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1928)։
Կենսագրություն
Արշակ Մամիկոնյանը ծնվել է Թիֆլիսում, ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1886-1887 թվականներին, երբ Պետրոս Ադամյանն ու Ստեփան Սաֆրազյանը հանդես են գալիս Մոսկվայում, Արշակը մասնակցում է նրանց ներկայացումներին։
1890 թվականին, ավարտելով Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժինը, Արշակ Մամիկոնյանը վերադառնում է Թիֆլիս, ընդունվում Հայոց դրամատիկական թատրոնի խումբ: Շուրջ տասը տարի խաղացել է նաև Ի. Փիթոևի ռուսական թատրոնում։ 1921-1923 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի դերասան և հիմնադիրներից մեկը։ 1929 թվականից աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Հանդես է եկել կոմիկական դերերով, որոնք աչքի են ընկել վարակիչ հումորով և կերպարի գունագեղությամբ:
Խաղացած դերերը թատրոնում
- Բարթոլո՝ «Սևիլյան սափրիչ»
- Զեմլյանիկա՝ «Ռևիզոր»
- Սոլոմոն՝ «Քին»
- Լուկա՝ «Հատակում»
- Պոլոնիուս՝ «Համլետ»
- Կակուլի՝ «Պեպո»
- Ոսկան՝ «Չար ոգի»