peoplepill id: arsen-rafaelyan
AR
Armenia
2 views today
2 views this week
The basics

Quick Facts

Places
Work field
Gender
Male
Place of birth
Vanadzor, Lori Region, Armenia
Age
64 years
Education
Yerevan State Institute of Fine Arts and Theater
Yerevan, Armenia
(-1987)
Arsen Rafaelyan
The details (from wikipedia)

Biography

Արսեն Ժորայի Ռաֆայելյան (ապրիլի 16, 1960, Կիրովական (այժմ՝ Վանաձոր), ՀԽՍՀ), hայ ժամանակակից գեղանկարիչ-քանդակագործ։ Շուրջ 500 աշխատանքների հեղինակ (գեղանկարչություն, գրաֆիկա, խեցեգործություն)։ Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն։

Կենսագրություն

Ծնվել է 1960 թ․ ապրիլի 16-ին, Կիրովականում՝ երաժիշտի ընտանիքում։

1967 թ. ընդունվել և 1977 թ.-ին ավարտել է Կիրովականի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը։ Հանրակրթական դպրոցին զուգահեռ սովորել է Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում, մասնակցել է հանրապետական ցուցահանդեսներին, բազմիցս տպագրվել մամուլում, բացել անհատական ցուցահանդեսներ։

1980 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ ծառայելու Սանկտ Պետերբուրգ (Լենինգրադ)։ Գերազանց ծառայության համար բազմիցս պարգևատրվել է նվերներով ու պատվոգրերով։ Գեղարվեստների ակադեմիայի, Էրմիտաժի, մյուս թանգարանների ու մշակութային օջախների և դրանց գործիչների հետ մշտական կապի մեջ լինելը կարևոր դեր է ունեցել Արսեն Ռաֆայելյանի հետագա գործունեության համար։

1982 թվականին ընդունվել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի (ԳԹԻ) կերպարվեստի ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը, որն ավարտել է 1987 թվականին և ստացել կիրառական արվեստի նկարչի որակավորում։

1987-1990 թվականներին դիզայների մասնավոր աշխատանքներ է կատարել Երևանի տարբեր հիմնարկներում։

1989–1992 թվականներին աշխատել է Կիրովականի «Հայռեկլամ»-ում՝ որպես նկարիչ-ձևավորող։

1990 թ-ից ԽՍՀՄ, այժմ ՀՀ նկարիչների միության անդամ է։

1990 թ. վերադարձել է Վանաձոր և աշխատանքի անցել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում նախ՝ որպես քանդակ-խեցեգործության դասատու, այնուհետև՝ կիրառական արվեստի և կերպարվեստի բաժնի վարիչ։

1993-98 թվականներին աշխատել է Երևանի Լորիս Քալաշյանի անվան Հայկական Բաց Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես գունանկար առարկայի դասախոս։

1999-2001 թթ. աշխատել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում` որպես քանդակագործության դասատու։

2001 թ.-ից աշխատել է Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի արվեստի ամբիոնի, կերպարվեստի բաժնում, դասավանդել գծանկար, կոմպոզիցիա և դիզայն։ Ստեղծել է բազմաթիվ ընկերությունների խորհրդանշաններ և զինանշաններ, ՎՊՄԻ-ի և ինստիտուտի ՈՒԳԸ-ի խորհրդանշանները։

2004 թվականից Վանաձորի Գեղարվեստի դպրոցում աշխատում է որպես տնօրեն։

Հաղթանակի օր. Վերադարձ

2007 թվականի ապրիլի 26-ին Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյաններին նվիրված հանրապետական ցուցահանդես-մրցույթում, (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան), գեղանկար անվանակարգում «Հաղթանակի օր, վերադարձ» կտավով ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել է երկրորդ մրցանակի և դիպլոմի։ Աշխատանքը գտնվում է Շուշիի ազգային պատկերասրահում։

Գեղեցիկ է ու փշոտ

«Գեղեցիկ եք ու փշոտ» գրաֆիկական աշխատանքում զուգահեռ է տարվել կնոջ և վարդի գեղեցկության միջև. երկուսն էլ գեղեցիկ են, բայց երբեմն՝ փշոտ։

Ստեղծագործական աշխատանքների մասին բազմիցս գրվել է սփյուռքի, հանրապետական և քաղաքային մամուլում, ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Գործերի մեծ մասը գտնվում են Հայաստանի ու արտերկրի մասնավոր հավաքածուներում։ Ունի տպագրած մի շարք հոդվածներ։

Աշխատանքին զուգահեռ կատարում է ստեղծագործական աշխատանքներ, հիմնականում զբաղվում է գեղանկարչությամբ, կատարում կոմպոզիցիոն, թեմատիկ աշխատանքներ, դիմանկարներ, բնանկարներ, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքներ և մասնակցում քաղաքային ու հանրապետական ցուցահանդեսներին։

Բնակվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Վանաձորում։

Մրցանակներ

Պատվոգրեր

  • Հենրիկ Քոչինյան-ՀՀ Լոռու մարզպետ (Մանկավարժական բազմամյա և բեղմնավոր աշխատանքի համար) 2000 թ
  • Ռաֆայել Եդոյան-Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի ռեկտոր (Գիտամանկավարժական բազմամյա և բեղմնավոր աշխատանքի համար) 17 դեկտեմբեր, 2004 թ.
  • Սամվել Դարբինյան–Վանաձորի քաղաքապետ («Ծաղկի տոն-2005» տոնակատարությանն ակտիվորեն մասնակցելու համար) 03 հուլիսի, 2005 թ
  • Կամո Հովհաննիսյան–Վանաձորի Երկրապահ կամավորականների տարածքային բաժանմունքի նախագահ, գնդապետ (Մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար) 02 մայիսի, 2007 թ.
  • Սամվել Դարբինյան–Վանաձորի քաղաքապետ (Վանաձորի մշակութային կյանքի խթանման, գեղարվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների և «Վանաձորի օրվա» կապակցությամբ) 04 հոկտեմբերի, 2008 թ.

Շնորհակալագրեր

  • Հենրիկ Իգիթյան-Գեղ. Ազգային Կենտրոնի գլխավոր տնօրեն (ՀՀ ԳԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար) 2004 թ.
  • Հենրիկ Քոչինյան-ՀՀ Լոռու մարզպետ (ԳԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ) 2004 թ.
  • Հենրիկ Քոչինյան-ՀՀ Լոռու մարզպետ («Միասնության շուրջպարի» կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար) մայիսի 28, 2005 թ.
  • Արամ Քոչարյան-ՀՀ Լոռու մարզպետ («Մենք ենք մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրին ակտիվ մասնակցության համար) 2008 թ.
  • Սամվել Դարբինյան–Վանաձորի քաղաքապետ (2009 թ. փետրվարի 26-27-ին Վանաձորի քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար կազմակերպված սեմինար-դասընթացներին արդյունավետ և բովանդակալից զեկուցումներ կարդալու համար) 04 հոկտեմբերի, 2008 թ.
  • ՀՀ Մշակույթի նախարարություն (Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում ունեցած ներդրման համար) 2009 թ.

Վկայականներ

  • Թորբեն Հոլցե-Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության Ղեկավար Հենրիկ Իգիթյան-ԳԱԿ-ի Գլխավոր տնօրեն (ԳԱԿ-ի Մանկական պատկերասրահում Եվրոպա-Հայաստան խորագրով ցուցահանդեսին մասնակցելու համար) 10 մայիսի, 2005 թ.

Դիպլոմներ

  • ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն (Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյաններին նվիրված ցուցահանդես-մրցույթ, գեղանկարի անվանակարգ,2-րդ մրցանակ) 26 ապրիլի, 2007 թ

Շնորհավորագրեր

  • Սամվել Դարբինյան-Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավար (ՀՀ մշակույթի նախարար և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի համատեղ կազմակերպած պատանի նկարիչների «ԵՍ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԸ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթի առաջին կարգի մրցանակին արժանանալու համար) 29 հունիսի, 2009 թ.

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Arsen Rafaelyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Arsen Rafaelyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes