Arsen Rafaelyan
Quick Facts
Biography
Արսեն Ժորայի Ռաֆայելյան (ապրիլի 16, 1960, Կիրովական (այժմ՝ Վանաձոր), ՀԽՍՀ), hայ ժամանակակից գեղանկարիչ-քանդակագործ։ Շուրջ 500 աշխատանքների հեղինակ (գեղանկարչություն, գրաֆիկա, խեցեգործություն)։ Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն։
Կենսագրություն
Ծնվել է 1960 թ․ ապրիլի 16-ին, Կիրովականում՝ երաժիշտի ընտանիքում։
1967 թ. ընդունվել և 1977 թ.-ին ավարտել է Կիրովականի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը։ Հանրակրթական դպրոցին զուգահեռ սովորել է Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում, մասնակցել է հանրապետական ցուցահանդեսներին, բազմիցս տպագրվել մամուլում, բացել անհատական ցուցահանդեսներ։
1980 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ ծառայելու Սանկտ Պետերբուրգ (Լենինգրադ)։ Գերազանց ծառայության համար բազմիցս պարգևատրվել է նվերներով ու պատվոգրերով։ Գեղարվեստների ակադեմիայի, Էրմիտաժի, մյուս թանգարանների ու մշակութային օջախների և դրանց գործիչների հետ մշտական կապի մեջ լինելը կարևոր դեր է ունեցել Արսեն Ռաֆայելյանի հետագա գործունեության համար։
1982 թվականին ընդունվել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի (ԳԹԻ) կերպարվեստի ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը, որն ավարտել է 1987 թվականին և ստացել կիրառական արվեստի նկարչի որակավորում։
1987-1990 թվականներին դիզայների մասնավոր աշխատանքներ է կատարել Երևանի տարբեր հիմնարկներում։
1989–1992 թվականներին աշխատել է Կիրովականի «Հայռեկլամ»-ում՝ որպես նկարիչ-ձևավորող։
1990 թ-ից ԽՍՀՄ, այժմ ՀՀ նկարիչների միության անդամ է։
1990 թ. վերադարձել է Վանաձոր և աշխատանքի անցել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում նախ՝ որպես քանդակ-խեցեգործության դասատու, այնուհետև՝ կիրառական արվեստի և կերպարվեստի բաժնի վարիչ։
1993-98 թվականներին աշխատել է Երևանի Լորիս Քալաշյանի անվան Հայկական Բաց Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես գունանկար առարկայի դասախոս։
1999-2001 թթ. աշխատել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում` որպես քանդակագործության դասատու։
2001 թ.-ից աշխատել է Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի արվեստի ամբիոնի, կերպարվեստի բաժնում, դասավանդել գծանկար, կոմպոզիցիա և դիզայն։ Ստեղծել է բազմաթիվ ընկերությունների խորհրդանշաններ և զինանշաններ, ՎՊՄԻ-ի և ինստիտուտի ՈՒԳԸ-ի խորհրդանշանները։
2004 թվականից Վանաձորի Գեղարվեստի դպրոցում աշխատում է որպես տնօրեն։
2007 թվականի ապրիլի 26-ին Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյաններին նվիրված հանրապետական ցուցահանդես-մրցույթում, (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան), գեղանկար անվանակարգում «Հաղթանակի օր, վերադարձ» կտավով ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել է երկրորդ մրցանակի և դիպլոմի։ Աշխատանքը գտնվում է Շուշիի ազգային պատկերասրահում։
«Գեղեցիկ եք ու փշոտ» գրաֆիկական աշխատանքում զուգահեռ է տարվել կնոջ և վարդի գեղեցկության միջև. երկուսն էլ գեղեցիկ են, բայց երբեմն՝ փշոտ։
Ստեղծագործական աշխատանքների մասին բազմիցս գրվել է սփյուռքի, հանրապետական և քաղաքային մամուլում, ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Գործերի մեծ մասը գտնվում են Հայաստանի ու արտերկրի մասնավոր հավաքածուներում։ Ունի տպագրած մի շարք հոդվածներ։
Աշխատանքին զուգահեռ կատարում է ստեղծագործական աշխատանքներ, հիմնականում զբաղվում է գեղանկարչությամբ, կատարում կոմպոզիցիոն, թեմատիկ աշխատանքներ, դիմանկարներ, բնանկարներ, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքներ և մասնակցում քաղաքային ու հանրապետական ցուցահանդեսներին։
Բնակվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Վանաձորում։
Մրցանակներ
Պատվոգրեր
- Հենրիկ Քոչինյան-ՀՀ Լոռու մարզպետ (Մանկավարժական բազմամյա և բեղմնավոր աշխատանքի համար) 2000 թ
- Ռաֆայել Եդոյան-Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի ռեկտոր (Գիտամանկավարժական բազմամյա և բեղմնավոր աշխատանքի համար) 17 դեկտեմբեր, 2004 թ.
- Սամվել Դարբինյան–Վանաձորի քաղաքապետ («Ծաղկի տոն-2005» տոնակատարությանն ակտիվորեն մասնակցելու համար) 03 հուլիսի, 2005 թ
- Կամո Հովհաննիսյան–Վանաձորի Երկրապահ կամավորականների տարածքային բաժանմունքի նախագահ, գնդապետ (Մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար) 02 մայիսի, 2007 թ.
- Սամվել Դարբինյան–Վանաձորի քաղաքապետ (Վանաձորի մշակութային կյանքի խթանման, գեղարվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների և «Վանաձորի օրվա» կապակցությամբ) 04 հոկտեմբերի, 2008 թ.
Շնորհակալագրեր
- Հենրիկ Իգիթյան-Գեղ. Ազգային Կենտրոնի գլխավոր տնօրեն (ՀՀ ԳԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար) 2004 թ.
- Հենրիկ Քոչինյան-ՀՀ Լոռու մարզպետ (ԳԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ) 2004 թ.
- Հենրիկ Քոչինյան-ՀՀ Լոռու մարզպետ («Միասնության շուրջպարի» կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար) մայիսի 28, 2005 թ.
- Արամ Քոչարյան-ՀՀ Լոռու մարզպետ («Մենք ենք մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրին ակտիվ մասնակցության համար) 2008 թ.
- Սամվել Դարբինյան–Վանաձորի քաղաքապետ (2009 թ. փետրվարի 26-27-ին Վանաձորի քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար կազմակերպված սեմինար-դասընթացներին արդյունավետ և բովանդակալից զեկուցումներ կարդալու համար) 04 հոկտեմբերի, 2008 թ.
- ՀՀ Մշակույթի նախարարություն (Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում ունեցած ներդրման համար) 2009 թ.
Վկայականներ
- Թորբեն Հոլցե-Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության Ղեկավար Հենրիկ Իգիթյան-ԳԱԿ-ի Գլխավոր տնօրեն (ԳԱԿ-ի Մանկական պատկերասրահում Եվրոպա-Հայաստան խորագրով ցուցահանդեսին մասնակցելու համար) 10 մայիսի, 2005 թ.
Դիպլոմներ
- ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն (Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյաններին նվիրված ցուցահանդես-մրցույթ, գեղանկարի անվանակարգ,2-րդ մրցանակ) 26 ապրիլի, 2007 թ
Շնորհավորագրեր
- Սամվել Դարբինյան-Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավար (ՀՀ մշակույթի նախարար և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի համատեղ կազմակերպած պատանի նկարիչների «ԵՍ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԸ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթի առաջին կարգի մրցանակին արժանանալու համար) 29 հունիսի, 2009 թ.
Պատկերասրահ
- Երեկո անձրև
- Համբույր, 60X50 թուղթ, իտ. մատիտ, 2001 թ.
- Նատյուրմորտ խաղողներով, 60 X 70 կտավ, յուղաներկ, 2011 թ.
- Սոլի կամ ջութակի բանալի
- Ձոն Վիլոյին
- Ինքնադիմանկար
- Մասունք
- Մթնշաղ, 50 X 65 կտավ, յուղաներկ,2013 թ.
- Աշնանային նատյուրմորտ
- Համբույր, գարուն
- Լեռնային գետակ
- Անթառամներ