peoplepill id: arpi-vanyan
AV
Armenia
5 views today
5 views this week
Arpi Vanyan
Armenian journalist

Arpi Vanyan

The basics

Quick Facts

Intro
Armenian journalist
Places
Work field
Gender
Female
Birth
Place of birth
Hadrut, Hadrut District, Azerbaijan
Age
48 years
The details (from wikipedia)

Biography

Արփի Յուրիի Վանյան (1977, Հադրութ, ԼՂՀ) լրագրող, հոգեբան, սցենարիստ, քոուչ, մոտիվացիոն խոսնակ։

Կենսագրություն

Ծնվել է 1977 թվականին, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում, առաջին մասնագիտությամբ լրագրող է, երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան։

Արցախիգրողների միության անդամ է,կինոսցենարիստ։ 1994-2011 թվականներին աշխատել է Հադրութի «ԴԻԶԱԿ» թերթի խմբագրությունում։ Արփիի շնորհիվ թերթը անցել համակարգչային շարվածքի ու ստացել նոր որակ։ 10 տարուց ավելի աշխատել է «Դիզակ» թերթում հասնելով մինչև գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնին։

2010 թվականից որպես կինոսցենարիստհամագործակցում է «Արմենիա TV»-ի, «Կենտրոն TV»-ի, «Հ1»-ի, «Շարմ Հոլդինգ»–ի, « ԱԹՎ–ի հետ։ Հեղինակել էայնպիսի ռեյթինգային հեռուստասերիալներ, ինչպիսիք են ` «Պահանջվում է գումար», «Ուր է իմ տղամարդը», «Մի ստիր», «Երեք կյանք», «Երջանկության արցունքները», «Դեպի երազանք», «5+», «Խմբագրություն.am», «Երևի»,«Ընտանեկան պատմություններ» ։

2015-2018 թվականներին ՝«Ռեպլիկ.am» «Հարթակ.am» «Հայրենիք.am» լրատվական կայքերի գլխավոր խմբագիր։

2019 թվականին լույս է տեսել նրա «Անհնարինը՝ հնարավոր» մոտիվացիոն թեմաներով գիրքը, որը համացանցում դարձել է բեսթսելլեր։

Այնուհետև հաջորդել են «Ինչպես դաջվել սրտում. սիրելու արվեստը», «Դեպ Աստծո նստավայր՝ Հայաստան», «Ինչպես դառնալ երջանիկ ու հաջողակ մարդ․ ամենակարևոր գիրքը դեռահասների համար» , «Ինչպես դաստիարակել երջանիկ ու հաջողակ մարդ․ ամենակարևոր գիրքը ծնողների համար» , «Կինը» գրքերը, որոնք բոլորն էլ Հայաստանում դարձել են բեսթսելլերներ։

Արփի Վանյանը «Հաջողակ կին» և «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ–ների նախագահն է։

Նա ստեղծել է «Հաջողության դպրոց դեռահասներիև ծնողների համար»։

նաև «Արփի Վանյանի մանկական զարգացման կենտրոն 3-6 տարեկանների համար»։

Արփի Վանյանը զբաղվում է նաև քոուչ պրակտիկայով։

Ամուսնացած է, ունի դուստր։

Նրա դուստրը՝ Ժասմին Հայրապետյանը, մանկագիր է՝ նույնպես բեսթսելլեր դարձածգրքերի հեղինակ։ Նրա գրքերից են՝ «Սուպեր Նռանե», «Սուպեր Նռանե ... ու երբ նորից ժպտան», «Սուպեր Նռանե․․ ու եթե հանկարծ․․․» «Սուպեր Նռանե․ հաջողության օրագիր» գրքերը։

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Arpi Vanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Arpi Vanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes