Armine Kalents
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Կալենց (այլ կիրառումներ)
Արմինե Կալենց (Արմինե Գալենց, Արմինե Սարգսի Պարոնյան, օգոստոսի 18, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:18|2|0}}), Դամասկոս, Սիրիա - նոյեմբերի 22, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:22|2|0}}), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիր (1986)։
Կենսագրություն
Ծնվել է Ատաբազարից ուսուցիչների՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։
1926-1935 թվականներին ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-1939 թվականներին Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում։
1939 թվականին Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1939 թվականից ի վեր մասնակցել է ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։ Այնուհետև 1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում դարձել է Նկարիչների միության անդամ։ 1962 թվականից ի վեր կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում։ 1991-1992 թվականներին կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունեցել նկարչուհու անհատական ցուցահանդեսը։ 1994-1996 թվականներին կատարել է երկրորդ երկարաժամկետ այցն ԱՄՆ։ 1996 թվականից ի վեր կրկին ստեղծագործել է Երևանում, որտեղ 2000 և 2004 թվականներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ։
2000 թվականին հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն ամուսնու մասին, 2004 թվականին՝ «Մտորումներ» գրքերը։
Նկարներ
- «Մեր երեխաները» (1952)
- «Բնանկար։ Բյուրական» (1956)
- Ե. Բեքարյանի դիմանկարը (1958)
- «Ընկերուհիներ» (1960)
- «Ապարանի բնանկար» (1963)
- «Արտացոլում» (1968)
- «Լոռի» (1969)
- «Երազներ գտնող աղջիկը» (1975)
Մեջբերումներ Արմինե Կալենցից
Դիմանկարների մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտահայտվում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս....
Ընտանիք
- Ամուսին՝ Հարություն Կալենց
- Որդիներ՝ Արմեն և Սարո Կալենցներ
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 170, 1979 թ