peoplepill id: armine-kalents
AK
1 views today
1 views this week
Armine Kalents
Հայ նկարիչ

Armine Kalents

The basics

Quick Facts

Intro
Հայ նկարիչ
A.K.A.
Արմինե Գալենց
Work field
Gender
Female
Place of birth
Damascus
Place of death
Yerevan
Age
87 years
Family
Spouse:
Harutyun Kalents
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Կալենց (այլ կիրառումներ)

Արմինե Կալենց (Արմինե Գալենց, Արմինե Սարգսի Պարոնյան, օգոստոսի 18, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:18|2|0}}), Դամասկոս, Սիրիա - նոյեմբերի 22, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:22|2|0}}), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիր (1986)։

Կենսագրություն

Ծնվել է Ատաբազարից ուսուցիչների՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։

1926-1935 թվականներին ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-1939 թվականներին Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում։

1939 թվականին Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1939 թվականից ի վեր մասնակցել է ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։ Այնուհետև 1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում դարձել է Նկարիչների միության անդամ։ 1962 թվականից ի վեր կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում։ 1991-1992 թվականներին կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունեցել նկարչուհու անհատական ցուցահանդեսը։ 1994-1996 թվականներին կատարել է երկրորդ երկարաժամկետ այցն ԱՄՆ։ 1996 թվականից ի վեր կրկին ստեղծագործել է Երևանում, որտեղ 2000 և 2004 թվականներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ։

2000 թվականին հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն ամուսնու մասին, 2004 թվականին՝ «Մտորումներ» գրքերը։

Կալենց թանգարան 1 (1).jpg

Նկարներ

  • «Մեր երեխաները» (1952)
  • «Բնանկար։ Բյուրական» (1956)
  • Ե. Բեքարյանի դիմանկարը (1958)
  • «Ընկերուհիներ» (1960)
  • «Ապարանի բնանկար» (1963)
  • «Արտացոլում» (1968)
  • «Լոռի» (1969)
  • «Երազներ գտնող աղջիկը» (1975)
Արմինե Կալենցի ցուցահանդեսը Կալենց թանգարանում

Մեջբերումներ Արմինե Կալենցից

Դիմանկարների մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտահայտվում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս....

Ընտանիք

  • Ամուսին՝ Հարություն Կալենց
  • Որդիներ՝ Արմեն և Սարո Կալենցներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 170, 1979 թ
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արմինե Կալենց հոդվածին
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Armine Kalents is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Armine Kalents
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes