Armen Khachtryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Արմեն Ցոլակի Խաչատրյան (մարտի 25, 1953(1953-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996): ՀԳԳԱ ակադեմիկոս (1996):
Կենսագրություն
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1953 թվականի մարտի 25-ին, Երևանում: 1975 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1992-1993 թվականներին և 1998-2001 թվականներին եղել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար, 1993-1994 թվականներին՝ ՀՀ Կառավարության գործերի կառավարիչ, 1994-1998 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր, 2001-2002 թվականներին՝ «Մաքս Գրուպ» կոնցեռնի, 2002-2003 թվականներին՝ «Հայաստանի էլեկտրականբաշխիչ ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, 2003 թվականից՝ Պետական գյուղատնտեսական քոլեջի (Նոր Գեղի) տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են հողի մշակության գյուղատնտեսական մեքենաների, սրանց բանող ագրեգատների և լեռնային երկրագործության մեքենայացման խնդիրներին: Համահեղինակ է«Երկրագործական մեխանիկա» (մաս 1, 1998) և «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձերի պլանավորման տեսությունը (2001) ուսումնական ձեռնարկների:
Անդամակցություն
- ՌԴ ագրարային կրթության ակադեմիայի թղթակից անդամ (1995):
- ՌԴ բնական ԳԱ անդամ (1999):
- Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1999):
Երկեր
- Теория расчета почвообратывающиы опудуй для различных почв, Е., 1995 (համահեղինակ).
- Взаимодействие деформатора и почвы при ее обработке, Е., 1995 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 497:
- ↑ Գրիգորյան Շավարշ Մացակի, Խաչատրյան Արմեն Ցոլակի, Մինասյան Ռազմիկ Սարգսի (1998)։Դարբինյան Ռ Ա, ed.։ Երկրագործական մեխանիկա. Մաս I: Տեսություն և հաշվարկ։ Երևան: ՀԳԱ հրատ