Arevik Petrosyan
Quick Facts
Biography
Արևիկ Վանոյի Պետրոսյան (հուլիսի 11, 1964(1964-07-11), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արխիվացված 2020-08-03 Wayback Machine «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արխիվացված 2020-08-09 Wayback Machine, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ Արխիվացված 2020-08-09 Wayback Machine, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամ Արխիվացված 2020-08-09 Wayback Machine, պատմաբան, քաղաքական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է 1964 թվականին հուլիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1981 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։
- 1989 թվականին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմության ֆակուլտետը։
- 2013 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (համաշխարհային պատմություն)։
- 2016 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։
Կարիերա
- 1981-1983 թվականներին աշխատել է Ստեփանակերտի կարի կոմբինատում, որպես կարողուհի։
- 1983-1985 թվականներին աշխատել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մանկապարտեզում, որպես դաստիարակ։
- 1985-1991 թվականներին աշխատել է Ստեփանակերտ քաղաքի կոնդենսատորների գործարանում։
- 1990-1991 թվականներին աշխատել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում, որպես պատմության ուսուցիչ։
- 1991-1992 թվականներին՝ Արցախյան գոյամարտի տարիներին, ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում։
- 1992 թվականի փետրվարին Ստեփանակերտ քաղաքի Շուշիից ռմբակոծության ժամանակ ստացել է ողնաշարի բեկորային վնասվածք։
- 2002 թվականից հանդիսանում է արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ։
- 2000-2001 թվականներին աշխատել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, որպես դասախոս։
- 2002 թվականից առ այսօր աշխատել է Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնում, որպես դասախոս։
- 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։
- 2010-2015 թվականներին հանդիսացել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային Ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ։
- 2015 թվականից սկսած հանդիսանում է Արցախի Հանրապետական Կուսակցության Արխիվացված 2022-09-07 Wayback Machine հիմնադիր նախագահը։
2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արխիվացված 2020-07-27 Wayback Machine, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արխիվացված 2020-08-09 Wayback Machine է։
Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է։
Պարգևներ և շքանշաններ
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ՀՀ նախագահի թիվ 005758 հրամանագիր, 2007թ․), «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 81-Ա հրամանագիր, 19.08.2014թ.) մեդալներով։
Ծանոթագրություններ
Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արխիվացված 2020-07-27 Wayback Machine
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արխիվացված 2020-08-09 Wayback Machine
http://www.asu.am/index.php?option=com_content&view=article&id=72
https://artsakhpress.am/arm/news/19034/arcakhum-hanrapetakan-kusakcutyun-e-stextsvum.html Արխիվացված 2022-09-07 Wayback Machine