Areg Tumanyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Թումանյան (1900, Թիֆլիս - օգոստոսի 30, 1939), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, պատմաբան, դասախոս, Կոմունիստական կուսակցութան անդամ։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կրտսեր որդին։
Կենսագրություն
Արեգ Թումանյանը ծնվել է 1900 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիայում, որն ավարտելուց հետո` 1917 թվականին, անցել է Կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում։ 1937 թվականին Խորհրդային ռեժիմը Արեգ Թումանյանին աքսորել է և 1939 թվականի օգոստոսի 30-ին գնդակահարել։ Թաղվել է սովետական ՊԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Կոմունարկա» (Մոսկվա) հատուկ պահպանման օբյեկտի տարածքում։ Ունեցել է մեկ դուստր՝ Սուրման։
Պատկերասրահ
- Թումանյանների ընտանիքը
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Հովհաննես Թումանյանի զավակները
- Հովհաննես Թումանյանի զավակները Արխիվացված 2017-11-14 Wayback Machine
Արտաքին հղումներ
- Ստալինյան գնդակահարվածների ցուցակ (1937-1954) Արխիվացված 2019-11-20 Wayback Machine
- Օսմանյան և բոլշևիկյան մեթոդներոգ նահատակված Հովհաննես Թումանյանի զավակները(չաշխատող հղում)