Ararat Hovsepyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ Հովսեփյան (այլ կիրառումներ)
Արարատ Հովհաննեսի Հովսեփյան (1922, Ազատավան, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Արարատ Հովսեփյանը ծնվել է 1922 թվականին, Արտաշատի շրջանի Ազատավան գյուղում։ 1940-1941 ուսումնական տարում Արտաշատի մանկավարժական ուսումնարանի 4-րդ կուրսից աշխատանքի է նշանակվել Ազիզբեկովի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, դասավանդել է մաթեմատիկա։
1940 թվականի հոկտեմբեր ամսին զորակոչվել է կարմիր բանակ։ Գնդի դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է հրանոթի հրամանատար՝ կրտսեր սերժանտի կոչումով։ Ծառայությունն անցել է Էստոնական ԽՍՀ-ում։ Պատերազմն սկսվելու առաջին օրերից մասնակցել է ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին։ Հովսեփյանը 1941 թվականի օգոստոս ամսից մինչև շրջափակման ճեղքումը (908 օր) եղել է Լենինգրադի պաշտպանների շարքերում։ Նա կռվել է Արևմտյան ռազմաճակատում, մարտերով մտել Գերմանիա, մասնակցել Բեռլինի գրավմանը։ Որպես հրանոթի գերազանց հրամանատար, մասնակցել է Բեռլինում կայացած հաղթանակի շքերթին։ Արարատը վիրավորվել է մի քանի անգամ, բայց միշտ, ապաքինվելուց հետո, վերադարձել է իր զորամասը։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, «Խիզախության համար», «Արիության համար» և ուրիշ մեդալներով։
1947 թվականին Հովսեփյանը զորացրվել է բանակից։ 1947-1948 ուսումնական տարվանից ուսուցիչ է աշխատել հայրենի գյուղի դպրոցում։
Պարգևներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Խիզախության համար» մեդալ
- «Արիության համար» մեդալ