Ararat Ghazaryan
Quick Facts
Biography
Արարատ Գրիգորի Ղազարյան (1922, Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ), հայ մանկավարժ, իրավաբան։ ԽՄԿԿ անդամ (1949): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Արարատ Ղազարյանը ծնվել է 1922 թվականին, Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 1940 թվականին ավարտել է Մալիշկայի միջնակարգ դպրոցը և անցել ուսուցչական աշխատանքի։
1942 թվականին զորակոչվել է բանակ։ Սկզբում ծառայել է 89-րդ հայկական դիվիզիայում, իսկ 1943 թվականից՝ 175-րդ դիվիզիայի 209-րդ գնդում, որի կազմում մասնակցել է Մալայա զեմլյայում մղված մարտերին։ Նա աչքի է ընկել հատկապես փետրվարի վերջերին Ստանիշկայի և Միսխակոյի շրջանում մղված մարտերում, որոնցից մեկում վիրավորվել է։ Վեց ամիս բուժվելուց հետո մեկնել է գործող բանակ, մասնակցել Բելոռուսիայի ազատագրմանը։
Ղազարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքի վետերան» և այլ մեդալներով։
Զորացրվելուց հետո Ղազարյանը մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի գյուղում։ 1949 թվականին ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսդպրոցն ավարտելուց հետո աշխատել է ՀԼԿԵՄ Եղեգնաձորի շրջկոմի քարտուղար։ 1954 թվականին նորից անցել է մանկավարժական աշխատանքի, նշանակվել Մալիշկայի դպրոցի տնօրեն, 1973 թվականից՝ նույն գյուղի 8-ամյա դպրոցի ուսմասվար։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Պարգևներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ