peoplepill id: aram-grigoryan-1
AG
2 views today
2 views this week
Aram Grigoryan
Գրականագետ

Aram Grigoryan

The basics

Quick Facts

Intro
Գրականագետ
A.K.A.
Արամ Պարույրի Գրիգորյան
Gender
Male
Place of birth
Tbilisi
Age
94 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)

Արամ Պարույրի Գրիգորյան (1930, սեպտեմբերի 28, Թիֆլիս), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ԽՍՀՄ ԳՄ անդամ (1967)։:

Կենսագրություն

Արամ Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 28-ին Թիֆլիսում։1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1979-1988 թթ. եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, 1958-1963 թթ.՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1964-1971 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1971-1989 թթ.՝ բաժնի վարիչ, 1989-1994՝ փոխտնօրեն, 2000-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 1994 թվականից Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի խմբի ղեկավար: 2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար, «ՌՀՀ բանբերի» խմբագրական-հրատարակչական խորհրդի անդամ:

Գործունեություն

Հիմնական աշխատությունները վերաբերում են գրականության տեսությանը, հայ գրականության պատմությանը և ազգային առանձնահատկություններին: Նրա ավելի քան հարյուր հոդվածներ լույս են տեսել գիտական և գրական տարբեր պարբերականներում, այդ թվում նաև մոսկովյան այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են «Вопросы литературы», «Дружба народов», «Литературная газета», «Советская культура»: Առանձին մի խումբ են կազմում մոսկովյան ակադեմիական տարբեր հատորյակներում

տպագրվածները, այդ թվում՝ «Խորհրդային բազմազգ գրականության պատմության» յոթհատորյակում, «Միասնություն», «ԽՍՀՄ գրողների համագումարները» և «Հայ գրականության պատմություն» հատորյակներում։

Պարգևներ

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)
  • Պուշկինի անվան մեդալ

Երկեր

  • Եղիշե Չարենց, 1959:
  • Եղիշե Չարենցի պոեզիան, 1961:
  • Գեղարվեստական ոճի պրոբլեմները, ռուսերեն, 1966:
  • Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը, ռուսերեն, 1974:
  • Գրականությունը և տեսությունը, ռուսերեն, 1976:
  • Քննադատությունը և գրական պրոցեսը, 1979:
  • Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը, ռուսերեն, 1984:
  • Ոճային որոնումները և գրական զարգացումը, ռուսերեն, 1987:
  • Գրական երկի ամբողջականությունը, ռուսերեն, 2004:

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Ռադիկ Մարտիրոսյան, Վլադիմիր Բարխուդարյան, «Ազգ», 05.10.2010 թ.,«Ականավոր գրականագետը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 385-386
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Aram Grigoryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Aram Grigoryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes