Aram Grigoryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արամ Պարույրի Գրիգորյան (1930, սեպտեմբերի 28, Թիֆլիս), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ԽՍՀՄ ԳՄ անդամ (1967)։:
Կենսագրություն
Արամ Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 28-ին Թիֆլիսում։1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1979-1988 թթ. եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, 1958-1963 թթ.՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1964-1971 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1971-1989 թթ.՝ բաժնի վարիչ, 1989-1994՝ փոխտնօրեն, 2000-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 1994 թվականից Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի խմբի ղեկավար: 2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար, «ՌՀՀ բանբերի» խմբագրական-հրատարակչական խորհրդի անդամ:
Գործունեություն
Հիմնական աշխատությունները վերաբերում են գրականության տեսությանը, հայ գրականության պատմությանը և ազգային առանձնահատկություններին: Նրա ավելի քան հարյուր հոդվածներ լույս են տեսել գիտական և գրական տարբեր պարբերականներում, այդ թվում նաև մոսկովյան այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են «Вопросы литературы», «Дружба народов», «Литературная газета», «Советская культура»: Առանձին մի խումբ են կազմում մոսկովյան ակադեմիական տարբեր հատորյակներում
տպագրվածները, այդ թվում՝ «Խորհրդային բազմազգ գրականության պատմության» յոթհատորյակում, «Միասնություն», «ԽՍՀՄ գրողների համագումարները» և «Հայ գրականության պատմություն» հատորյակներում։
Պարգևներ
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)
- Պուշկինի անվան մեդալ
Երկեր
- Եղիշե Չարենց, 1959:
- Եղիշե Չարենցի պոեզիան, 1961:
- Գեղարվեստական ոճի պրոբլեմները, ռուսերեն, 1966:
- Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը, ռուսերեն, 1974:
- Գրականությունը և տեսությունը, ռուսերեն, 1976:
- Քննադատությունը և գրական պրոցեսը, 1979:
- Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը, ռուսերեն, 1984:
- Ոճային որոնումները և գրական զարգացումը, ռուսերեն, 1987:
- Գրական երկի ամբողջականությունը, ռուսերեն, 2004:
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Ռադիկ Մարտիրոսյան, Վլադիմիր Բարխուդարյան, «Ազգ», 05.10.2010 թ.,«Ականավոր գրականագետը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 385-386